29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պետք է զսպվածություն ցուցաբերեն․ Մոգերինիի կոչը

Արտաքին գործերի և ընդհանուր անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Նա մասնավորապես նշել է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ծանր մարտերի վերաբերյալ տեղեկությունները խորապես մտահոգիչ են: Մոգերինին կոչ է արել անմիջապես դադարեցնել մարտերը։ «Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն հետագա այնպիսի քայլերից և հայտարարություններից, որոնք […]

«Նկատելի է ժողովրդի մեջ հայրենասիրական պոռթկում». հոգեբան

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, թե հասարակության մեջ ինչպիսի՞ հոգեվիճակ է ստեղծում Henaran.am-ը զրուցել է հոգեբան Սամվել Խուդոյանի հետ: Սահմանին տիրող գործողությունների մասին լուրերը ինչպիսի՞ հոգեբանական վիճակ է ստեղծում մարդկանց մեջ. «Մարդկանց մեջ ստեղծված խուճապն ակնհայտ է և բավականին այն բարձր է: Ասեմ, որ նկատելի է ժողովրդի մեջ հայրենասիրական պոռթկում և սահման գնալու […]

Ադրբեջանական կողմը 200-ից ավելի կորուստ ունի/վիդեո/

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Համաձայն ԼՂՀ ՊԲ պաշտոնական տեղեկատվության` Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական […]

Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ ԼՂ ԱԳՆ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը նախաձեռնել է լարվածության աննախադեպ սրում՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծման են ենթարկել ոչ միայն ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ […]

ԱՐԱՄ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել ԼՂՀ նախագահին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող բախումների մասին տեղեկանալուց հետո` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը անմիջապես կապ է հաստատել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և իր զորակցությունը Ղարաբաղի քաջարի բանակի նկատմամբ։ «Բառի ամբողջական իմաստով մենք զորակից ենք Ղարաբաղին, նրա քաջարի բանակին, ժողովուրդին ու պետության ը։ Ղարաբաղի […]

Համանախագահները Վիեննայում կքննարկեն ԼՂ իրավիճակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Վիեննայում՝ երկուշաբթի օրը: Այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Վիեննայում երկուշաբթի օրը, իսկ ապրիլի 5-ին կկայանա Մինսկի խմբի լիակազմ հանդիպումը, որտեղ կքննարկվի Լեռնային Ղարաբաղում բռնության վերջին դեպքերը»,- գրել է Ուորլիքը:

Հակառակորդը հարկադրաբար խոստովանել է իր կորուստները. ՊՆ խոսնակ

Պշտպանության նախարարի մալո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքի էջում գրառել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ […]

Բորդյուժան կապի մեջ է ՀՀ իշխանությունների հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կապի մեջ է ՀՀ իշխանությունների հետ, նա հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Այդ մասին Интерфакс-АВН-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Նա հայտարարել է նաեւ, որ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: «Ամեն ինչ պետք է որոշվի միայն բանակցությունների ճանապարհով»,- ասել է նա։    

Համանախագահները դատապարտում են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) խորը մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, շփման գծի երկայնքով հրադադարի լայնածավալ խախտումների առնչությամբ: Համանախագահները հայտարարություն են տարածել, որում խստորեն դատապարտել են ուժի կիրառումը։ «Ցավակցում ենք անտեղի մարդային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների զոհվելու համար։ Կոչ ենք անում կողմերին  դադարեցնել […]

Վիրավորների վիճակը գնահատվում է կայուն ծանր. ԼՂՀ ԱՆ

ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովինար Աղաջանյանը (ծն. 1961թ.) աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք և հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, Գարեգին Աղաջանյանը (ծն. 1973թ.) որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով և բարակ աղու վնասումով, Զավեն Ավանեսյանը (ծն. 1985թ.) իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասումով և Հայկ Թորոսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի