02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱԿ հանրահավաքին մասնակցել է 4800 մարդ. ոստիկանություն

Մարտի 30-ին Օպերայի հրապարակում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Հանրահավաքը սկսվել է ժամը 18.20-ին: Մասնակցել է մոտ 4.800 մարդ: Հանրահավաքին հաջորդել է երթ: Հանրահավաքի ընթացքում ոստիկանության կողմից պահպանվել է պատշաճ հասարակական կարգ: Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:    

Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Henaran.am-ին

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, Էջմիածնի զորամասերում զինծառայողների մոտ տարածվել է ջրծաղիկ հիվանդությունը: Մեծ թվով զինծառայողներ հոսպիտալացվել են: Այս մասին, ինչպես նաեւ թոքաբորբով հիվանդացածության մասին պաշտոնական հարցում էինք ուղարկել Հայաստանի պաշտպանության նախարարություն: Վերջինս այսօր ուղարկել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պարզաբանումը: “Հայաստանի ՀՀ ազգաբնակչության շրջանում արձանագրվել են ջրծաղիկի հիվանդացության  մասսայական դեպքեր, այդ իսկ պատճառով Էջմիածնի […]

ՀՀ նախագահն այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է ակնառու պետական գործչին և գիտնականին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: Վաստակաշատ ակադեմիկոսը գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա հասարակական-քաղաքական գործունեության համար Նախագահի հրամանագրով պարգևատրվել է “Տիգրան Մեծ” շքանշանով:    

Վլ. Պուտինը շնորհակալական խոսքեր է ուղղել ՀՀ վարչապետին

ՀՀ Կառավարության տեղեկատվական կենտրոնից Henaran.am-ին տեղեկացնում են, որ ՌԴ կառավարության ղեկավար եւ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ասվում է. “Հարգելի Տիգրան Սուրենովիչ, անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` իմ ընտրվելու առթիվ Ձեր ջերմ շնորհավորանքի համար: Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բազմամյա եւ փոխշահավետ հարաբերությունները, որոնք հիմնված […]

Արտակարգ միջադեպ ադրբեջանական բանակում. միանգամից 2 զոհ եւ 2 վիրավոր

Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարության Թերթեռի շրջանի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում զոհեր են եղել: Այս մասին տեղեկացնում է “АПА”-ն: Զինծառայող Մահմեդ Աբբասովը վիճաբանության հիման վրա ինքնաձիգից կրակել եւ սպանել է  Էմիլ Հասանովին, իսկ հետո ինքնասպան է եղել: Քանի որ ինքնաձիգը գտնվել էր ավտոմատ ռեժիմում, վիրավորվել են եւս 2 զինվոր, որոնք մոտակայքում են […]

ՀԱԿ-ը հանրահավաքով նախընտրական մեկնարկը կտա. ճանապարհներն առայժմ բաց են

Այսօր, ժամը 18.00-ին Հայ Ազգային Կոնգրեսը Ազատության Հրապարակում իր հերթական հանրահավաքը կանցկացնի: Հանրահավաքից հետո ավանդական երթը կանցնի Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով: ՀԱԿ-ն այս հանրահավաքով խոստանում է նախընտրական պայքարի մեկնարկը տալ: “Նախընտրական հանրահավաք է, մենք խոստացել էինք, որ կներկայացնենք […]

Եղել են խնդիրներ, որտեղ ՀԱԿ-ը ուղղակի աջակցել է ՀՀԿ-ին. Գ. Իսագուլյան

“Քաղաքական ուժերը հնարավորության առումով, իհարկե, հավասար պայմաններում  չեն գտնվում: Ամենամեծ հանրավորութունը ունի ՀՀԿ-ն` թե ֆինանսական, թե ռեսուրսների առուով ՀՀԿ-ի դիրքը գերապատվելի է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Նա նշեց, որ լավ հնարավորություն ունի նաեւ ԲՀԿ, ոչ միայն ֆինանսական, այլեւ` լծակներ: Ֆավորիտը հնարավորությունների առումով, բանախոսի համոզմամբ, այս երկու ուժերն են: […]

Աբովյան փողոցում կտեղադրվի Մանթաշյանցի արձանը

Առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ մի հատվածում կտեղադրվի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը: Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է: Հիշեցնենք, որ  մայրաքաղաքի կենտրոնում  Մանթաշովի արձանը տեղադրելու մասին  Երևանի քաղաքապետի որոշումը դեռևս 2011 թ. հունիսի 20-ին էր եղել: Որոշման համար հիմք էր հանդիսացել Երևանի քաղաքապետարանի […]

Ոստիկանապետը խիստ է լինելու

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անձնակազմին ցուցում է տվել  ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում և հատկապես ընտրությունների օրը խիստ ու հետևողական լինել ցանկացած իրավախախտի հանդեպ և օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կանխել ընտրական գործընթացի խոչընդոտման յուրաքանչյուր փորձ: Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական շարժումներին, բոլոր քաղաքացիներին` ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած իրավախախտում, այդ թվում` ընտրակաշառք արձանագրելուն […]

Շփման գծում անցկացվել է հերթական դիտարկումը. խախտումներ չեն արձանագրվել

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`  ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ, Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը գլխավորել է Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպշիկը  /Լեհաստան/: Դիտարկման խմբի կազմի մեջ էին մտնում ԵԱՀԿ գրասենյակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի