02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՄԻՊ-ը գնահատում է ոստիկանությանը

Պաշտպանի գնահատականը ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները  Որոշ դեպքերում  հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից, չունենալով ՀՀ […]

Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին Սինգապուրում տեղի է ունեցել խոլորձի անվանարկման արարողություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին պաշտոնական այցով Սեուլից մեկնել է Սինգապուր: Սինգապուրյան այցը սկսվել է  բուսաբանական այգուց, որտեղ տեղի է ունեցել խոլորձի անվանարկման արարողություն, որը տեղի է ունենում ի պատիվ բարձրաստիճան հյուրերի: Խոլորձի տեսակներից մեկը` Վանդա Միսս Ջոակիմը, Սինգապուրի խորհրդանիշն է համարվում: Բանն այն է, որ խոլորձի այդ տեսակը հայտնաբերել է հայազգի ծաղկաբույծ Ագնես […]

Սիրիայի նախագահի վրա հարձակում են գործել

Սիրիայի  նախագահ Բաշար Ալ-Ասադի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Հոմս քաղաքի ճանապարհին: Ալ-Ասադի վրա կրակել են անհայտ խմբավորման անձինք: Միջադեպի պատճառով նախագահը ժամանակից շուտ է ավարտել այցը, տեղեկացնում է “НТВ”-ն: Արդյոք նախագահը կամ նրա թիկնապահներից որեւէ մեկը տուժել է, չի հաղորդվում: Ալ-Ասադը Հոմս էր այցելել` քննարկելու տեղի բնակչության հետ քաղաքի վերկանգնման խնդիրը: Արդեն կես տարի է` […]

Վլադիմիր Գասպարյանը վերսկսել է.պասը ավարտվում է

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով  ոստիկանության Կոտայքի մարզի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Իսկ կադրերի ռեզերվից ոստիկանության Կոտայքի վարչության պետ է նշանակվել Գրիշա Բադալյանը: Հետաքրքիր է, որ Բադալյանը նախկինում նույնպես զբաղեցրել է նույն պաշտոնը: Հիշեցնենք, որ Գրիշա Ամիրխանյանը ոստիկանության Երեւանի Նոր Նորքի բաժնի պետն էր […]

Սիրիան պատրաստ է իրականացնել Քոֆի Անանի նախագիծը

Սիրիայի պաշտոնական իշխանությունները հավանության են արժանացրել ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագիրը` կարգավորելու երկրի ներքաղաքական ճգնաժամը, հաղորդում է “Вести”-ն: Դամասկոսում գտնվում է Անանի ուղարկած աշխատանքային խումբը, որը սիրիական իշխանությունների հետ քննարկում է զինված ընդդիմության հետ հաշտվելու պայմանները եւ կրակը դադարեցնելու մեխանիզմները: Մեկ այլ հումանիտար առաքելություն, որն  իր մեջ է ներառում Իսլամական համագործակցության կազմակերպությունը, […]

Ստեփանակերտում շքեղ զորահանդես տեղի կունենա

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա ռազմական շքերթ` նվիրված Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմավորման  եւ Շուշի քաղաքի ազատագրման 20-ամյա տարելիցին: Ինչպես տեղեկացնում է “Новости Армении”-ն, այս շքերթը կգերազանցի նախորդ 3 շքերթների հնարավորություններն ու միջոցները: Կցուցադրվեն զինամթերքի տարբեր տեսակներ եւ զրահատեխնիկա: Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը նշել է, որ շքերթին կմասնակցի նաեւ […]

Կոնգրեսական Շերմանը պահանջում է Ջավախքին տրամադրվող օգնությունն ավելացնել /վիդեո/

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձանժողովի նիստին` բյուջեի քննարկումների ընթացքում  սենատոր Բրեդ Շերմանը եւս մեկ անգամ ընդգծել է Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանում բնակվող հայ ժողովրդին  տրամադրվող օգնության կարեւորությունը` պնդելով, որ այն պետք է ավելացվի: Այս մասին  հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը: ԱՄՆ-ի Զարգացման միջազգային գործակալության ղեկավարին նա ներկայացրել է, թե ինչ ծանր տնտեսական դրության մեջ […]

Սերգեյ Լավրովը ապրիլի 2-3-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այցը նվիրված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Henaran.am-ին տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

ԱՄՆ եւ ՌԴ նախագահներին “մատնել” է խոսափողը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նաախագահի ամենահավանական թեկնածուն` Միթ Ռոմնին, Վաշինգտոնի գլխավոր քաղաքական թշնամի է անվանել Ռուսաստանին: Նրա խոսքով` ՌԴ-ի հետ հարաբերությունների “վերաբեռնումը”, որը ժամանակին Օբամայի վարչակազմն էր ցանկանում անել, չգործեց, հաղորդում է “Коммерсанть.ru”-ն: Ռոմնին պնդում է, որ Մոսկվան շարունակում է հակաամերիկյան քաղաքականությունը` “միություն կազմելով համաշխարհային արենայում ամենավատ գործող դեմքերի” հետ, ինչպիսիք են  Սիրիան  եւ Իրանը: Հանրապետականների […]

ՄԻՊ-ը մատնանշում է սոցիալական հարցերի նախարարության թերությունները

Պաշտպանի գնահատականը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին Դեռևս կարգավորված չէ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով անձի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստացող այն անձանց խնդիրները, որոնց պատճառված վնասի համար պատասխանատու կազմակերպությունները լուծարվել են 2004 թվականի օգոստոսի 1-ից հետո: Թեև զգալիորեն բարելավվել են ՀՀ աշխատանքի պետական տեսչության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի