02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակի վրա զանգվածային հարձակում է տեղի ունեցել

Ոստիկանությունը կալանավորել է 483 պացիֆիստների, որոնք նախօրեին  Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի վրա զանգվածային հարձակում են գործել, հաղորդում է “РИА Новости”-ն: Հանուն խաղաղության անցկացվող ակցիային, որն ակտիվիստներն անվանել են “ՆԱՏՕ, խաղն ավարտված է”, գրեթե 800 մարդ է մասնակցել` Եվրոպայի 11 երկրներից` Բելգիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից եւ Իտալիայից: Պացիֆիստներից 500-ը […]

Տյումենի ավիավթարի զոհերի թվում հայեր չկան /վիդեո/

Ըստ վերջին տվյալների Տյումենի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով 32 մարդ է զոհվել: ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով` զոհերի թվում հայեր չկան:  Ինքնաթիռում մնացած 11 ուղեւորները ողջ են մնացել: Վթարի վայրում արդեն  հայտնաբերվել են ինքնաթիռի ձայնագրիչ սարքերը: Այս մասին հաղորդում է “pravda.ru”-ն: Ողջ մնացածներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Ընդհանուր առմամբ` ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 4 անդամները եւ […]

Թուրքիան “Սիրիայի ընկերներին” կոչ է անում գործել

“Սիրիան չի կատարում իր խոստումները: Ժամանակն է` գործել”: Թուրքիայի  վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հայտարարությամբ է սկսել Ստամբուլում կայացած “Սիրիայի ընկերների հանդիպումը”, տեղեկացնում է “Euronews”-ը: Հանդիպմանը մասնակցել  են 70 երկրների ներքաղաքական վարչությունների ղեկավարներ: Ինչպես եւ սպասվում էր` Ռուսաստանը եւ Չինաստանը` 2 կողմերը, որոնք դեմ էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Սիրիայի վերաբերյալ ընդունած բանաձեւին, հանդիպմանը ներկա չեն եղել: […]

ԿԸՀ-ն գրանցեց քաղաքական ուժերին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը  երեկ կայացած  արտահերթ նիստում գրանցել է համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններին եւ դաշինքներին: Եվ այպես, մայիսի 6-ին  համամասնական ընտրակարգով քվեաթերթիկում կլինեն հետեւյալ ուժերը. ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ՕԵԿ-ը, “Ժառանգություն”-ը, ՀՅԴ-ն, “Միավորված հայեր”, Հայաստանի դեմոկրատական եւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաեւ “Հայ ազգային կոնգրես” դաշինքը: Ըստ ԿԸՀ-ի հաստատած ժամանակացույցի` նախընտրական քարոզարաշավը […]

Երեւանի քաղքապետը գործարար կանանց կողքին է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված “Գործարար հայուհի” էքսպո-ցուցահանդեսի բացմանը: Քաղաքապետը բացման խոսքում շնորհավորել է գործարար կանանց գարնանային տոների առթիվ ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար: “Մենք մեր ամբողջ թիմով պատրաստ ենք աջակցել, օգնել հայ կին գործարարներին և քաղաքապետարանի դռները միշտ բաց են նմանատիպ միջոցառումների համար: Համոզված եմ, […]

Սերժ Սարգսյանը վերջին հրաժեշտն է տվել կոմպոզիտոր Ալ. Հարությունյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ընտանիքի անդամների, հարազատների, ականավոր արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամների և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուների հետ վերջին հրաժեշտն է տվել Ալեքսանդր Հարությունյանին:

Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ  համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 300 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան  1200  կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն […]

20:30-ին անջատեք լույսերը. ՄԱԿ-ի կոչը

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան կոչ է արել Հայաստանի բնակիչներին միանալ “Երկրի ժամ” ակցիային, տեղեկացնում է “arminfo”-ն` հղում անելով ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի տեղեկատվական ծառայությանը: “Եկեք մեկ անգամ եւս միանանք այս շարժմանը եւ մեր ներդրումն ունենանք կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Եկեք պաշտպանենք մոլորակը եւ ապահովենք մարդկային բարեկեցությունը, “- հայտնել է Գերչեւան: “Երկրի ժամ” ակցիան սկսվում […]

Նախագահը մտադիր չէ հրաժարվել պաշտոնից

Հունգարիայի նախագահ Փալ Շմիտը հրաժարվել է պաշտոնաթող լինել այն բանից հետո, երբ նրան մեղադրել են գրագողության մեջ, տեղեկացնում է “AFP”-ը: Շմիտը հայտարարել է, որ կապ չի տեսնում իր զբաղեցրած պաշտոնի եւ 20 տարի առաջ գրված գիտական աշխատանքի միջեւ: Ավելի վաղ Զեմելվայսի համալսարանի որոշման համաձայն Շմիտը զրկվեց իր գիտական աստիճանից, որն ստացել էր 1992-ին` “Ժամանակակից Օլիմպիական […]

“Ազատագրված” սիրիական Հոմս քաղաքը կրկին ռմբակոծության է ենթարկվել /վիդեո/

Սիրիական կառավարական ուժերը մարտի 30-ին վերսկսել են Հոմս քաղաքի բնակելի թաղամասերի ռմբակոծումը, հաղորդում է “Reuters”-ը: Գործակալության տվյալներով` ռմբակոծության են ենթարկվել հիմնականում այն թաղամասերը, որոնց բնակիչները ծայրահեղական տրամադրվածություն ունեն  Բաշար ալ-Ասադի վարչակարգի հանդեպ: 3 օր առաջ` մարտի 27-ին նախագահն անձամբ այցելել էր Հոմս եւ քաղաքը հռչակել ազատգրված զինված խմբավորումներից: Տեղի բնակիչներին նա խոստացել էր, որ կյանքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի