10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

20:30-ին անջատեք լույսերը. ՄԱԿ-ի կոչը

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան կոչ է արել Հայաստանի բնակիչներին միանալ “Երկրի ժամ” ակցիային, տեղեկացնում է “arminfo”-ն` հղում անելով ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի տեղեկատվական ծառայությանը:

“Եկեք մեկ անգամ եւս միանանք այս շարժմանը եւ մեր ներդրումն ունենանք կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Եկեք պաշտպանենք մոլորակը եւ ապահովենք մարդկային բարեկեցությունը, “- հայտնել է Գերչեւան:

“Երկրի ժամ” ակցիան սկսվում է այսօր երեկոյան 20.30-ին: Սա համընդհանուր կոչ է` կլիմայի պահպանման ուղղությամբ ձեռնարկվող վճռական քայլերի շարքում: 2011-ին ակցիայի շրջանակներում անջատվել էր այն հաստատությունների լուսավորությունը, որոնք համարվում են Երեւանի խորհրդանիշերը, ինչպես նաեւ կենտրոնական փողոցների եւ պողոտաների լուսավորությունը:

Ակցիան առաջին անգամ անց է կացվել 2007-ին Սիդնեյում` Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի նախաձեռնությամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ