“Ազատագրված” սիրիական Հոմս քաղաքը կրկին ռմբակոծության է ենթարկվել /վիդեո/
Սիրիական կառավարական ուժերը մարտի 30-ին վերսկսել են Հոմս քաղաքի բնակելի թաղամասերի ռմբակոծումը, հաղորդում է “Reuters”-ը:
Գործակալության տվյալներով` ռմբակոծության են ենթարկվել հիմնականում այն թաղամասերը, որոնց բնակիչները ծայրահեղական տրամադրվածություն ունեն Բաշար ալ-Ասադի վարչակարգի հանդեպ:
3 օր առաջ` մարտի 27-ին նախագահն անձամբ այցելել էր Հոմս եւ քաղաքը հռչակել ազատգրված զինված խմբավորումներից: Տեղի բնակիչներին նա խոստացել էր, որ կյանքը շուտով կվերադառնա իր բնականոն ընթացքին եւ նույնիսկ ավելի լավը կլինի, քան նախկինում:
Սակայն դրանից քիչ անց նախագահի ավտոշարասյունի վրա կրակ արձակեցին, եւ նա ստիպված եղավ անհապաղ հեռանալ քաղաքից եւ վերադառնալ Դամասկոս:
Կառավարական զորքերի կողմից Հոմսի ռմբակոծումը շարունակվում էր գրեթե ողջ փետրվարի ընթացքում: Այդ ընթացքում զոհվեցին հարյուրավոր խաղաղ բնակիչներ:
Ապստամբությունը Սիրիայում շարունակվում է անցյալ տարվա մարտից: ՄԱԿ-ի տվյալներով` զոհերի թիվն արդեն գերազանցում է 9 հազարը:
http://youtu.be/k4WVhzUvC3E