05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախագահը մտադիր չէ հրաժարվել պաշտոնից

Հունգարիայի նախագահ Փալ Շմիտը հրաժարվել է պաշտոնաթող լինել այն բանից հետո, երբ նրան մեղադրել են գրագողության մեջ, տեղեկացնում է “AFP”-ը: Շմիտը հայտարարել է, որ կապ չի տեսնում իր զբաղեցրած պաշտոնի եւ 20 տարի առաջ գրված գիտական աշխատանքի միջեւ:

Ավելի վաղ Զեմելվայսի համալսարանի որոշման համաձայն Շմիտը զրկվեց իր գիտական աստիճանից, որն ստացել էր 1992-ին` “Ժամանակակից Օլիմպիական խաղերի ծրագրի վերլուծությունը” թեմայով դոկտորական աշխատանքից հետո:

2012-ի հունվարին հունգարական  ” HGV” ամսագիրը Շմիտին մեղադրեց գրագողության մեջ` նշելով, որ նրա դոկտորական աշխատանքում հատվածներ կան բուլղարացի գիտնական Նիկոլայ Գեորգիեւի աշխատանքից: Դեսերտացիայի ստուգման համար համալսարանում հատուկ հանձնաժողով  ստեղծվեց, որը Շմիտի աշխատանքը համարեց անհամապատասխան` պրոֆեսիոնալ եւ էթիկական չափանիշերին:

Այն բանից հետո, երբ Շմիտին պաշտոնապես մեղադրեցին գրագողության մեջ, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները նրան կոչ արեցին հրաժարվել պաշտոնից:

Շմիտը, ով Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է, 2010-ին Հունգարիայի խորհրդարանի կողմից ընտրվել է նախագահ: Նրա նախագահական  մանդատը կավարտվի 2015-ին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ