07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նոր նշանակումներ և պաշտոնանկություններ` կառավարության կազմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Լևոն Սարգսյանն ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Դավիթ Սարգսյանին նշանակվել է սփյուռքի նախարարի տեղակալ։ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։

Վարչապետը Գալուստ Սահակյանի որդուն ազատել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Սահակյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ «ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Սահակյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Նիկոլ Փաշինյան»։

«Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Բրատիսլավայում մայիսի 25-ին Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի, Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի ու ՌԴ դեսպան Ալեքսեյ Ֆեդոտովի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Դանուբ գետի ափին տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին, խոնարհումով ու լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ՀՀ […]

Արմեն Սարգսյանը կմեկնի Թբիլիսի

Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի Նախագահ Գիորգի  Մարգվելաշվիլին հրավերով այսօր կմեկնի Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այցի շրջանակում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, ինչպես նաեւ  տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած օտարերկրյա պետությունների իր գործընկերների հետ:

Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.   «Վեհափառ Տեր, Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Տիկնայք և պարոնայք,   Ուրախ եմ այս հնարավորության համար և ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ Երևան մայրաքաղաքում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծման օրից նեցուկ դարձավ Հայաստանի նորաստեղծ […]

Բոլորիդ մաղթում եմ մասնագիտության ճիշտ ընտրություն. ԱԺ նախագահ

«Հայաստանի եւ Արցախի սիրելի շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին եւ ուսուցիչներին Վերջին զանգի ու Վերջին դասի առթիվ: Այսօր դուք ոտք եք դնում նոր կյանք: Եվ թող այնտեղ ձեզ միշտ ուղեկցեն նպատակներին հասնելու ձգտումը, հաջողությունը, այն համամարդկային արժեքներն ու ճշմարիտ սկզբունքները, որոնցով ձեզ դաստիարակել են ձեր ուսուցիչները: Այսօր նաեւ նրանց տոնն է: Նրանք են […]

Մաղթանքներիս հետ ընդունեք նաև հորդորս. հենց այսօրվանի՛ց ձեզ դրսևորեք որպես երկրի տեր ու քաղաքացի. ՀՀ ոստիկանապետ

Սիրելի շրջանավարտնե՛ր: Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմի անունից և անձամբ շնորհավորում եմ ձեր և յուրաքանչյուրիս կյանքում եզակի իրադարձության` «Վերջին զանգի» օրվա առթիվ: Դուք ավարտում եք դպրոցը, ինքնուրույն կյանք եք մտնում, որտեղ ձերն է որոշումներ կայացնելու իրավունքը, բայց և լիովին ձերն է պատասխանատվության ծանրությունը: Մաղթում եմ, որ ձեր որոշումները լինեն հավասարակշռված ու դիպուկ, իսկ պատասխանատվությունը` արժանապատիվ և […]

Նախարար Զեյնալյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և ընդգծել, որ Իտալիայի հետ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա՝ հատկապես ՀՀ և ԵՄ-ի միջև 2017թ. նոյեմբերի 24-ին կնքված համապարփակ և […]

Նոր նշանակումներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Բրուտյանին նշանակել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։ Վարչապետը մեկ այլ հրամանով Արմեն Հայրապետյանին նշանակել է ֆինանսների նախարարի տեղակալ։

Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երկրի իշխանությունները մեծապես կարևորում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը, և հավաստիացրել է, որ Հայաստանը պատվով կկատարի իր հանձնառությունը: Նա ասել է, որ այսօր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված