14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անի Զախարյանը հանդիպել է ՄԻՊ-ի հետ

ՀՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ կուսակցության նախագահ Անի Զախարյանն այսօր հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Քննարկման թեման եղել է ՀՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ կուսակցության կողմից նախաձեռնած սոցցանցերում հոգեբանական բռնության կանխարգելման և նման բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքի ամրագրման ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև հայհոյանքը քրեկանացնելու մասին իրավական գործընթացը: Ավելի վաղ կուսակցությունը դիմել է ՀՀ ԱԺ սոցցանցերում հոգեբանական բռնության կանխարգելման և նման բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքի նախագիծ ստեղծելու առաջարկով: Առաջիկայում կուսակցությունը ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցելով պատրաստվում է նման նախագիծ ներկայացնել ԱԺ հաստատմանը:
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ