25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման արարողությունը

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը: Նախագահ Արմեն Սարգսյանը նախ բոլորին շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյա հոբելյանի […]

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ հյուրընկալվելու համար և գոհունակությամբ նշել, որ երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացները հանգուցալուծվել են Վեհափառի և Հայոց եկեղեցու համերաշխության ուղերձին համահունչ:     Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարեկեցության, դժվարությունների հաղթահարման, ձեռքբերումների […]

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողների պատվիրակությանը՝ Ջուզեպպե Գալատիի գլխավորությամբ:             Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում վերջին փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդի կամքով և բացառապես խաղաղ ճանապարհով: «Սա նշանակում է, որ Հայաստանում […]

Նոր նշանակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուստամ Բադասյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

«Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, Հայաստանն ու Ադրբեջանը». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին Սլովակիա կատարած այցի շրջանակում հանդիպել է Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ: Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Հայ-սլովակյան միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցում առանձնակի դեր է վերապահվել պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը: Կարեւորվել է միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը: […]

Շարմազանովը գնաց

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սլովակիայի Ազգային խորհրդի հրավերով մայիսի 24-ին մեկնել է Բրատիսլավա: Այցի ընթացքում Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպումներ կունենա Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի, Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ, ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն […]

Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին

Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը,  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 16-ի «Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը «Ելք» […]

Նոր պաշտոնանկություն

Այսօր Կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում է Արտաշես Կիրակոսյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ մասով և 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ­կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Արտաշես Կիրակոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման նախագծում:

Արդարադատության նախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է վստահելի խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն ուղղված հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Դեսպանը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ընդհանրապես և հատկապես այս փուլում ԱՆ-ն Կառավարության ամենաառանցքային կառույցն է՝ պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ՀՀ ընտրական օրենսգրքում  բարեփոխումներ իրականացնելով, […]

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստում քննարկվել է երկու հարց: Գործադիրը սահմանել է նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը: ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և ՀՀ նախարարություններին ենթակա մարմինները: Հիմնավորման համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմինը գործում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված