«Նախընտրում եմ խոսել ներկայի ու ապագայի մասին». Սփյուռքի նախարար
Մայիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Համազգայինի Լիբանանի «Գասպար Իփէկեան» թատերախմբի պատվիրակությանը, որի կազմում էին պատասխանատու Մարտիկ Դեմիրճյանը, բեմադրիչներ Սուրեն Խտշյանը և Հակոբ Տեր-Ղուկասյանը, թատերախմբի ներկայացուցիչներ` Ժան Բեքերեճյանը եւ Փաթիլ Քալաջյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց այցելության համար: «Ծանոթ եմ թատերախմբի պատմությանը, ազգանվեր գործունեությանը, որն ուղղված է հայապահպանությանը: Նոր կառավարությունը ևս կարևորում է […]





































