07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արա Բաբլոյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Շնորհավորելով  դեսպանին` Արա Բաբլոյանը  հույս  է հայտնել, որ նա  իր գործունեությամբ նոր լիցք  կհաղորդի հայ-իտալական բազմադարյա պատմություն ունեցող հարաբերություններին: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը` այս հարցում կարեւորելով օրենսդիր մարմիններում գործող բարեկամական […]

Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ

Առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի – Պարո՛ն վարչապետ, թանկագի՛ն, Նիկոլ, տիկնա՛յք և պարոնա՛յք, նախ և առաջ ուզում եմ ողջունել մեր հարգելի հյուրին, Հայաստանի վարչպետին, ով առաջին […]

Պաշտոն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, կուսակցության մամուլի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Ռուբինյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։  

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցն ու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:    

Նախագահ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Նախագահ Սարգսյանը կարևորել է Եվրոպական Միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը: Նա ասել է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը փոխգործակցության նոր հնարավորություններ է բացում: Զրուցակիցները մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացի վերաբերյալ: Երկրի ղեկավարն […]

Գլխավոր դատախազը մեկնել է

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով այսօր երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը ներկա կգտնվի Վրաստանի գլխավոր դատախազությունում երկրի խորհրդարանի, կառավարության, Դատախազների միջազգային ասոցիացիայի, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվող՝  Վրաստանի դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված ընդունելությանը, […]

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Դավիթ Սանասարյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին:  Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրենքով ունի բավականին լայն լիազորություններ և հույս հայտնել, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը կլինի արդյունավետ:              «Ծառայության հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, կառավարության որոշումների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ […]

ԱԺ-ից ստիպված են կառավարությանը ներկայացնել, թե ինչ է օրենսդիր իշխանությունը, պետական միջոցառումը և արարողակարգային ավագությունը

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանինի՝ որպես ԱԺ նախագահ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին չհրավիրելու մասին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մեկնաբանությանը պատասխանել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։ Հիշեցնենք, այսօր  ԱԺ ղեկավար կազմը՝ հանձնաժողովների նախագահները, Ազգային ժողովի փոխնախագահները և Ազգային ժողովի նախագահը չեն հրավիրվել, իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը […]

Վարչապետն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:     ՌԱԿ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: Սերխիո Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկրում տեղի կունենան այնպիսի բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված