07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Այո՛ մեր երկիրը պատրաստ է ներգրավել խոշոր ներդրումներ. Միքայել Մելքումյանը՝ Ստրասբուրգում

Ստարսբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստի  առաջին օրը, որտեղ քննարկվել է դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների  հարցը, մինչ իր ելույթը Միքայել Մելքումյանը կոշտ արձագանքել է  ադրբեջանցի պատվիրակներ՝  Սեվինջ Ֆատալիեվայի եւ Ռաֆաել Հուսեյնովի՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ արհամարհական  գնահատականներին: Մելքումյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Անցած տարվա դեկտեմբերի 9-ին մեր հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք անցան […]

Նիկոլ Փաշինյանը Դավոսում որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ից 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թեմատիկ քննարկումներից մեկում հանդես կգա որպես բանախոս: Ինչպես հաղորդում է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը, Փաշինյանը որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը:   Նույն քննարկմանը որպես բանախոս են հանդես գալու Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի […]

ԱՄՆ-ն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարեւանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին.Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու եւ 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական եւ հարեւանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: […]

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դավոս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի մեկնում է Դավոս։ «Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի», – գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։ Վերջին անգամ Հայաստանը Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովին մասնակցել էր 2018-ի հունվարին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի մակարդակով։ Դրանից առաջ Հայաստանը ինը տարի չի մասնակցել այդ համաժողովի աշխատանքին։

Ապրում ենք մի դարում, որտեղ նորարարություններն ու ստարտափերը կառավարում են աշխարհը. Արմեն Սարգսյան

Պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ի մայրաքաղաքում տեղի ունեցող «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումի շրջանակում այսօր մասնակցել է «Ապագայի գագաթնաժողով» (Future Summit) խորագրով համաժողովին։ Այն բացել է ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար Սուահիլ Մոհամեդ Ֆարաժ ալ-Մազրուին։  Նախագահ Սարգսյանը համաժողովին հանդես է եկել որպես գլխավոր բանախոս։ […]

Տիգրան Ավինյանն և Մհեր Գրիգորյանը՝ ՀՀ փոխվարչապետեր

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Ավինյանին ու  Մհեր Գրիգորյանին ՀՀ փոխվարչապետեր նշանակելու մասին։  Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակից։ 

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Ամերիկահայ ճարտարագետների եւ գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով հունվարի 15-19-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Արայիկ Հարությունյանը կմասնակցի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում կայանալիք միության 35-րդ համագումարին, որի ընթացքում նախատեսվում է նաեւ աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թվականի մրցանակ: ԿԳ […]

Հույս ունենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը շնորհավորել է Փաշինյանին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:  Վալերի Սեմերիկովի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները վերահաստատում են, որ Հայաստանի ժողովուրդը Ձեր կողմից հայտարարված ժողովրդավարական խորը բարեփոխումների ուղղության հետ հույսեր […]

Փարիզում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Փարիզում մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։  Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Նշենք, որ այսօր նախատեսված է հադիպում նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի ու Ադրբեջանի ԱԳ նախարարի միջև։ 

Բակո Սահակյանն ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին: Ուղերձում ասված է. «Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի հարգելի՛ մասնակիցներ, Ի սրտե ողջունում եմ բոլորիդ կուսակցության այս գերագույն միջոցառման մեկնարկի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Արցախում բարձր են գնահատում ձեր՝ տասնյակ երկրներից ժամանած պատվիրակներիդ հայրենանվեր գործունեությունը: Դաշնակցությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի