20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Ամերիկահայ ճարտարագետների եւ գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով հունվարի 15-19-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Արայիկ Հարությունյանը կմասնակցի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում կայանալիք միության 35-րդ համագումարին, որի ընթացքում նախատեսվում է նաեւ աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թվականի մրցանակ:

ԿԳ նախարարի պաշտոնակատարը կայցելի Հարավային Կալիֆոռնիայի համալսարան  եւ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան /UCLA/, ինչպես նաեւ Լոս Անջելեսի  հայկական դպրոցներ, հանդիպումներ  կունենա դրանց ղեկավար կազմի, աշակերտների եւ ծնողների հետ: Արայիկ Հարությունյանն այցի ընթացքում կհանդիպի նաեւ ամերիկահայ գիտնականների, կրթության ոլորտի մասնագետների եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ակնկալվում են հետագա համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք գործնական առաջարկներ եւ քննարկումներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ