24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ալեքսանդր Արզումանյանը՝ Շվեդիայում ՀՀ դեսպան

Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրից: Համատեղությամբ Ալեքսանդր Արզումանյանը կատարելու է Դանիայի և Նորվեգիայի Թագավորություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության […]

Հրայր Թովմասյանի ուղերձը

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը. «Հարգելի հայրենակիցներ, 2019 թվականի փետրվարի 6-ին լրանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 23-րդ տարեդարձը: Մեծ հպարտությամբ արձանագրում ենք, որ հիմնադրման օրից ի վեր դատարանն իր ամենօրյա գործունեությամբ նպաստել է Հայաստանում իրավական պետության կառուցմանը, իրավունքի գերակայության խթանմանը, ժողովրդավարության ամրապնդմանը ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Համոզված ենք, […]

Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին. հրաժարական

Սիրանուշ Սահակյանը հրաժարական է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի պաշտոնական կայքից: Սիրանուշ Սահակյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «2014 թվականի հունվարին, երբ ստանձնում էի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հստակ գիտակցում էի, որ նոր ձևավորվող համակարգի կայացումը բարդ և պատասխանատու գործ է: Վստահ էի նաև, […]

Կրթության նորանշանակ փոխնախարարը բերման էր ենթարկվել, սակայն ժամեր անց բաց է թողնվել

Այսօր երեկոյան համացանցում տարածվել է մի տեղեկատվություն, որում նշվում է, թե ՀՀ կրթության և գիտության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը իբր 2008 թվականի հունիսի 11-ին ձերբակալվել է «թմրանյութերի գործով»: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նշյալ գործի շրջանակում նա բերման է ենթարկվել, սակայն ժամեր անց բաց է թողնվել կասկածանքի չհիմնավորվելու պատճառով: Իրավապահ մարմիններին սույն գործի վերաբերյալ հարցումն […]

Որպես պետություն, որպես ժողովուրդ՝ ուշանալու իրավունք չունենք. Արմեն Սարգսյան

Մեր միտքը եւ կարողությունները պետք է առաջ ընկնեն զգացմունքներից ու մեր երկիրը դարձնեն աշխարհի ընթացքին ավելի համահունչ: ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը մեջբերել է նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը: «Ժամանակը մեզ անընդհատ մղում է առաջ՝ հասկացնելով, որ որպես պետություն, որպես ժողովուրդ՝ ուշանալու իրավունք չունենք: Մենք պետք է շարժվենք առաջընթացի ճանապարհով՝ Սահմանադրության նկատմամբ անվերապահ հարգանքի, հանրության, քաղաքացիական […]

Նախորդ տարվա համեմատ այս տարի երթևեկության խախտումները ավելացել են. Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն Ֆեյսբուքի էջում գրում է. «Ճանապարհային ոստիկանության կատարած աշխատանքի արդյունավետությունը փաստում է համեմատական վիճակագրությունը։ Եթե նախորդ տարվա հունվար ամսին հայտնաբերված ճանապարհային երթևեկության տարբեր խախտումների փաստերով կազմվել էր 21798 արձանագրություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 26698 արձանագրություն. այսինքն նախորդ տարվա համեմատությամբ […]

ՀՀ վարչապետին հյուրընկալել է Գերմանիայի նախագահը

Շարունակվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: ԳԴՀ կանցլերի և Բունդեսթագի նախագահի հետ հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԳԴՀ նախագահական նստավայրում` Բելվյու ամրոցում, ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերը: Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը  Գերմանիա, որը Հայաստանի և Գերմանիայի միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու լավ […]

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգը

Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել  է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արարատ Միրզոյանը, կարեւորելով հայ-ռուսական  բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, նշել է, որ  նորընտիր Ազգային ժողովը հանձնառու է դրանց առավել  խորացման  հարցում:  Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման առումով Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային  կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Սերգեյ […]

Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում. Նիկոլ Փաշինյանն այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ։ Նրան դիմավորեց հիմնադրամի նախագահ պրոֆեսոր Նորբերթ Լամերթը։  «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գործունեության հիմքում ընկած են ազատության, արդարության եւ համերաշխության սկզբունքները։ Այսպես իր ելույթը սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ինչպես 7 տասնամյակ առաջ Գերմանիան, այնպես էլ այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում: Նա ընդգծեց, որ […]

Բեռլինում մեկնարկել է Մերկել-Փաշինյան հանդիպումը

Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Գերմանիայի կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով ընդունել է Հայաստանի վարչապետին: Ձեռքսեղմումից, պատվիրակություններին ողջունելուց հետո հնչեցին երկու պետությունների պաշտոնական օրհներգերը, ՀՀ վարչապետն ու ԳԴՀ կանցլերը կատարեցին պատվո պահակախմբի ստուգայց: Նախատեսվում է Մերկել-Փաշինյան հանդիպում-ճաշ: Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիա է ժամանել հունվարի 30-ին, հանդիպումները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի