06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արարատ Միրզոյանը՝ Բաքվում հակահայկական ակցիային ռուսաստանցի գործիչների մասնակցության մասին

«Հարգելի Վալենտինա Իվանի, հարգելի գործընկերներ, հարգելի ընկերներ, նախեւառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ելույթ ունենալու հնարավորության համար: Հաճույքով կօգտվեմ այս հնարավորությունից` շարունակելու համար երկխոսությունը, որն ինտենսիվորեն իրականացվում է մեր պետությունների ղեկավարների մակարդակով, աջակցելու եւ ամրապնդելու այն մեր երկրների միջեւ երկկողմ միջխորհրդարանական համագործակցության մակարդակում եւ հնարավորինս […]

Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է.  «Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Այցի առաջին րոպեներից արդեն զգում ենք և գիտենք, որ եկել ենք բարեկամ երկիր և […]

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ներկայությամբ փոխըմբռնման երկու հուշագիր է ստորագրվել

Հայաստանն ու Իրանը հարստացնում են իրավապայմանագրային բազան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ներկայությամբ փոխըմբռնման երկու հուշագիր է ստորագրվել փետրվարի 27-ին Թեհրանում: Համագործակցության խթանման փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի, նաև Հայաստանի նույն գերատեսչության ու Իրանի առևտրի, արդյունաբերության և հատուկ տնտեսական […]

Հայ-իրանական օրակարգն՝ ըստ ՀՀ վարչապետի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու, ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու և ընդհանրապես այդ ոլորտում առկա հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այդ մասին ասել է IRNA գործակալությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե որո՞նք են Իրանի և Հայաստանի միջև ավելի ամուր և ավելի […]

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով կմեկնի Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ:   Այցի շրջանակում Թեհրանում վարչապետը հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական […]

ԵՄ-ի կողմից հաջորդ 7-ամյա աջակցության ծավալը կախված է ՀՀ իշխանությունների` բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքից. ԵՄ դեսպան

ԵՄ-ի կողմից հաջորդ 7-ամյա աջակցության ծավալը կախված է ՀՀ իշխանությունների` բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքից: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ ֆինանսական փաթեթներին: Դեսպանի խոսքով՝ վերջին օրերի ամենակարևոր զարգացումներից մեկը ՀՀ կառավարության նիստում տարեկան գործողությունների ծրագրի քննարկումն էր: «Ես հասկանում եմ, որ հայկական կողմը դրական է […]

Վալենտինա Մատվիենկոն ընդունել է Արարատ Միրզոյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 25-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Դաշնության խորհրդի նախագահը, ողջունելով Ազգային ժողովի պատվիրակությանը, գոհունակություն է հայտնել, որ ԱԺ նախագահն իր առաջին աշխատանքային այցը կատարում է Ռուսաստանի Դաշնություն, ինչն ընդգծում է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը: Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի