Նոր նշանակում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից:
Գերմանիայիում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին հանդիպումներ է ունեցել Միջազգային քաղաքականության եւ անվտանգության ինստիտուտում (SWP), որից հետո հանդիպել է Արտաքին գերատեսչության Եվրոպայի գծով պետնախարար Միխայել Ռոթի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի կյանքի կոչմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են Արեւելյան […]
Վահագն Վերմիշյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Համապատասխան որոշումը կայացվեց այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստի ժամանակ: Իր խոսքում Վերմիշյանը նշեց, որ աշխատել է Ռուսաստանում, Չինաստանում, Դուբայում, Եվրոպայի տարբեր երկրներում, իսկ հիմա վերադարձել է Հայաստան ու որոշել է աշխատել հայրենիքում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանին: Հիշեցնենք, շախմատը ՀՀ երրորդ նխագահ Սերժ Սարգսյանի անմիջական հսկողության ներքո էր: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական եռակի չեմպիոն է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է կայացրել: Որոշման մեջ մասնավորապես ասված է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի ապրիլի 1-10-ը […]
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 15-ին, տարեդարձի առթիվ, շնորհավորական ուղերձ եւ ծաղկեփունջ է ուղարկել ՌԴ վարչապետի տիկին Սվետլանա Մեդվեդեւային. Հարգելի´ Սվետլանա Վլադիմիրովնա, Անկեղծորեն եւ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ցանկանում եմ Ձեզ նման գեղեցիկ եւ նրբազգաց կնոջը անսպառ լավատեսություն, երջանկություն եւ սեր: Թո´ղ Ձեր կյանքը լի լինի երջանիկ, պայծառ եւ ցանկալի իրադարձություններով: […]
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը արդեն ժամանել է Բեռլին։ «Ի դեպ, վերջին անգամ ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրել էին Գերմանիա ուղիղ 25 տարի առաջ՝ հեռավոր 1994-ին»,- գրել է նա։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի […]
Էրազմուս+BOOST «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» ազգային ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության և գործիքակազմի մշակման միջոցով ամրապնդել ու խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը, մշակվում է միջազգայնացման ազգային ռազմավարությունը. այս մասին ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը տեղեկացրել է նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը: […]
























