06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ավստրիա /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ավստրիա: Այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:  

Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:

Փողն ամենևին էլ առաջնային չէ: Առաջնայինը գաղափարն է, և գաղափարը հաղթել է, հաղթում է և պիտի հաղթի. ՀՀ վարչապետ

ազգային ակադեմիայի տարեկան ժողովին, որը նվիրված էր ԳԱԱ 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարևորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները: Նա անդրադարձել է 2018թ. միջազգային համագործակցության շրջանակում, գիտական կադրերի պատրաստման և միջազգային ծրագրերում երիտասարդ գիտնականների մասնակցության, գիտական հետազոտությունների ակտիվացման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով […]

Վարչապետը հանդիպել է Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Ողջունելով ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է մեր երկրի զարգացման օրակարգին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու համար: Իր խոսքում կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ տնտեսական ներկայիս իրավիճակին, […]

Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Այսօր Մխիթարյանը Հանրապետության նախագահի հյուրն էր:  

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը շարունակական բնույթ կկրի՝ ծառայելով երկու երկրների առաջընթացին ու բարգավաճմանը:  

Ազատվել են պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Արթուր Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ հրամանագրով, Սուրեն Քրմոյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք՝ դեռ ամիսներ առաջ խոսվում էր, որ փոխնախարարները ազատվելու են պաշտոնից, քանի որ համարձակվել են ամանորյա տոներն անցկացնել Հայաստանից դուրս:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի