20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Պաշտոնանկություն

ՀՀ վարչապետի որոշմամբ Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝   Հայկ Մալխասյանին ազատել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:    

Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը՝ կապված Հայաստանի ԱԳ նախարարի հետ կայանալիք հանդիպման հետ, ամբողջությամբ համապատասխանում է «3+2» ձևաչափով ընդունված համատեղ հայտարարությանը: Այսպես ադրբեջանական արտաքին քաղաքականության ներկայացուցիչը մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը: Աբդուլաևայի խոսքերով, այդ հայտարարությունն աջակցում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությանը, և Հայաստանի իշխանությունները պետք […]

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 11-ի որոշումը նախօրեին տրամադրվել է պաշտպանական խմբին: Վերաքննիչ դատարանը չի փոփոխել Առաջին ատյանի դատական ակտը, հաստատված է համարել կաշառքի դրվագով հիմնավոր կասկածի ինչպես նաև խուսափելու հիմքի բացակայությունը: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, որով Առաջին ատյանի դատարանը […]

Ստեփանակերտը վերահաստատում է բանակցային առաջնահերթությունները

Արցախի Ազգային ժողովը ապրիլի 17-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին համամարդկային մշակութային արժեք ունեցող Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետի կապակցությամբ և հայտնել, որ առաջիկայում Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերվել: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի […]

Դետալները գաղտնի են. Սերգեյ Լավրովն անդրադարձել է Մոսկվայում ԼՂ հարցով կայացած հանդիպմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ապրիլի 15-ին Մոսկվայում ԼՂ հարցով կայացած հանդիպմանը: «Ինչ վերաբերում է առաջարկություններին, ապա դրանք բխում են այն մոտեցումներից, որոնց մասին խոսվում է համանախագահ երկրների բազմաթիվ հայտարարություններում: Դրանք ենթադրում են կողմերի միջև պայմանավորվածություն, որի հիմքում կլինեն տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները: Ես առաջարկում եմ ուշադրություն դարձնել […]

Զոհրաբ Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար

Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Իսկ Մնացականյանի աշխատանքային այցը սկսվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ հանդպիմամբ։ Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր։  

Նիկոլ Փաշինյանը դիմել է Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո´պարոն Նախագահ, Ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած ողբերգությամբ: Փարիզի Աստվածամոր տաճարը եվրոպական քաղաքակրթության և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանշանակալից և սիրված խորհրդանիշներից է: Հայերիս համար այն ֆրանսիական մշակույթի և հոգևոր ժառանգության յուրատեսակ […]

Նուրսուլթան Նազարբաևը նամակներ է հղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին

Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը պարզաբանում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին ուղարկված Նուրսուլթան Նազարբաևի նամակի մասով: Նա մասնավորապես հայտնել է, որ շնորհակալական նամակներ Նազարբաևն ուղարկել է Հայաստանի բոլոր երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյաին և Սերժ Սարգսյանին: Նամակներն ուղարկվել են նախագահի պաշտոնում համատեղ աշխատանքի համար: Նազարբաևն իր գոհունակությունն է հայտնել միջպետական համագործակցության արդյունքների մասով: Նման բովանդակությամբ […]

Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշելով, որ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:  

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԱԳ նախարարների հայտարարությունը. այսօրվա հանդիպման արդյունքները

Ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպմանը շարունակվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հեռանկարների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի