Հազարամյա դադարից հետո վերականգնվեց Հայաստան պետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդը պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել. ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղղերձ է հղել: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, 1918-ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց-մահու կռվի և անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի […]





































