06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվում հակահայկական միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցությանը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Բաքվում հակահայկական միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցությանը: Լրագրողների հետ ճեպազրույցում Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն դրա հետ կապ չունի:

«Այնտեղ մասնակցել են ռուս պատգամավորներ: Կարծում եմ՝ արդարացի կլինի այդ հարցն ուղղել անմիջապես նրանց, թե ինչպես են իրենք ինքնուրույն կազմակերպել մասնակցությունը տվյալ միջոցառմանը: Մենք ասել ենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ միջոցառմանը մասնակցության կազմակերպման հետ առնչություն չունի», – ասել է Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե ով է եղել պատգամավորների՝ Բաքու մեկնելու և միջոցառմանը մասնակցելու կազմակերպիչը:

Զախարովան վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում՝ նշելով, որ ՌԴ-ն շարունակելու է աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ.

«Ղարաբաղյան սարսափելի հակամարտությունը մահ և տառապանք է բերել բազմաթիվ անմեղ մարդկանց՝ և՛ ադրբեջանցիներին, և՛ հայերին: Եվ Ռուսաստանը մշտապես դա մեծ ողբերգություն է համարել: Մեր երկիրը զգալի ջանքեր է գործադրում այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մենք այսուհետ ևս առաջնահերթ ուշադրություն կդարձնենք այդ հարցին տարածաշրջանում»:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ