27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այո՛ մեր երկիրը պատրաստ է ներգրավել խոշոր ներդրումներ. Միքայել Մելքումյանը՝ Ստրասբուրգում

Ստարսբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստի  առաջին օրը, որտեղ քննարկվել է դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների  հարցը, մինչ իր ելույթը Միքայել Մելքումյանը կոշտ արձագանքել է  ադրբեջանցի պատվիրակներ՝  Սեվինջ Ֆատալիեվայի եւ Ռաֆաել Հուսեյնովի՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ արհամարհական  գնահատականներին:

Մելքումյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Անցած տարվա դեկտեմբերի 9-ին մեր հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք անցան ժողովրդավարական` միջազգային նորմերին համապատասխան:

Նոր Ազգային ժողովում ներկայացված են երեք քաղաքական ուժեր: Այդ ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի ունեցան 2018 թ. ապրիլյան քաղաքական հեղափոխությունից հետո, որը վաղուց հասունացել էր եւ ժողովուրդը  աջակցում էր դրա իրականացմանը:

Այժմ, երբ ձեւավորվել է նոր պառլամենտը եւ արագ կձեւավորվի նոր կառավարությունը՝ մեր երկրին  անհրաժեշտ է տնտեսական եւ տեխնոլոգիական հեղափոխություն:

Այդ թեզն առաջին անգամ հռչակեց մեր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով ոչ միայն դրա մասին  հայտարարեց, այլեւ պրակտիկորեն  քայլեր է ձեռնարկել Հայաստանի Հանրապետություն մեծածավալ ներդրումների ներգրավման ուղղությամբ:

Այո՛ մեր երկիրը պատրաստ է ներգրավել խոշոր ներդրումներ եւ դրա համար այսօր կատարվում են համապատասխան օրենսդրական   եւ վարչարարական աշխատանքներ:

Կարճ ժամկետում կընդունվի նաեւ նոր հարկային օրենսգիրք,  չկան արհեստական մենաշնորհներ, դատական համակարգն արդեն ունի որոշակի անկախություն:

Լրջագույն դրական ազդեցություն կունենա ՀՀ-ի համար նաեւ  ՀՀ-ԵՄ (CEPA) պայմանագրի  գործարկումը,  այստեղ քաղաքականին   մարդու իրավունքներին, իրավականին  զուգահեռ կա նաեւ տնտեսական լուրջ բաղադրիչ, որը թույլ կտա առավել ընդլայնել ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական հարաբերությունները, լիարժեք օգտագործել  GSP+  համակարգը, որի շրջանակներում դրանք այսօր դեռեւս լիարժեք չի օգտագործվում:

Հարգելի գործընկերներ

Այսօր ցավոք, ինչպես Եվրոպայում, այնպես էլ մեր  եւ աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ դեռեւս չի նվազում սոցիալական լարվածությունը, բարձր է աղքատության մակարդակը եւ գործազրկությունը:

Ո՞րն է ամենաարադյունավետ դեղատոմսը դրանք հաղթահարելու համար:

Կարծում եմ ամենաարդունավետը՝  դա ժողովրդի աջակցությունն է եւ քաղաքական կամքը: Մեր երկրում այդ երկու գործոնները կարծես թե առկա են: Այսինքն մենք ունենք շանս՝ հաղթահարելու վերոնշյալ խնդիրները, թե որքան ժամկետում դա հնարավոր կլինի, ցույց կտա կյանքը եւ ժամանակը:

Ուստի, բոլորիս բարի երթ դեպի նոր նվաճումներ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ