21 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանն ազատել է աշխատանքից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներին պաշտոնից ազատելու մասին: Մասնավորապես, վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ՝ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոններից ազատվել են Արտաշես Ջավադյանը և Ալիկ Հակոբյանը, Գոհար Փանաջյանը:     

Ներողամտությունը կարող է միայն հաջորդել ճանաչմանը. ՀՀ նախագահը դիմել է Էրդողանին

Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: Նոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»: «Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի […]

Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխության փորձերն անթույլատրելի են. Շարմազանով

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին հայ պատգամավորների ակտիվ մասնակցությանը, քննարկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը նշել է. […]

Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն և կանխատեսելի երկիր. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին: Նախագահ Սարգսյանը բարձր […]

ՀՅԴ ներկայացուցիչները՝ կառավարությունում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։   Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Արդեն քննարկումների նոր փուլն է և ուրախ եմ այս առիթի համար: Շատ եմ կարևորում այս երկխոսությունը […]

Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին ընդունել է Միջազգային խորհրդի մարդու իրավունքների հարցերով միջազգային հասարակության նախագահ Թոմաս Շիրմախերին եւ Բոննի համալսարանի պրոֆեսոր Քրիստին Շիրմախերին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման կարեւորությանը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունը վտանգված է, եւ ինքը տարբեր վեհաժողովներում մշտապես բարձրացնում է քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցը: […]

Մոսկվայում կայացել է Արա Բաբլոյանի և Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպումը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Մոսկվայում հոկտեմբերի 12-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:      

Քեֆը շարունակվում է

Ֆրանկոֆոնիայի շրջանակում կազմակերպած համերգից հետո գագաթնաժողովի հյուրերը մասնակցել  են ճաշկերույթի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում ֆեյսբուքյան հանրագրում լուսանկարներ է հրապարակել տարբեր երկրների ղեկավարների ու պաշտոնյաների հետ։  

Արմեն Սարգսյանը հայտարարությամբ հանդես կգա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք կստորագրի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը։ «Ես մոտ օրերս այդ մասին հայտարարություն կանեմ», – լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հարցը, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պետք է կարգավորվի երկխոսության, բանակցությունների ճանապարհով. «Եվ այդ ամենն […]

Ֆրանսիայի նախագահը իր ելույթը սկսեց դիմելով ՀՀ վարչապետին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ ունեցավ Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Ֆրանսիայի նախագահը իր ելույթը սկսեց դիմելով ՀՀ վարչապետին: «Իմ առաջին բառերը կցանկանայի ուղղել Ձեզ, պարոն վարչապետ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար: Կցանկանայի նաև  շնորհավորել Ձեզ այս գագաթնաժողովը լավագույնս կազմակերպելու համար: Դուք գիտեք, թե ձեր երկիրը ինչ բարձր տեղ է գրավում ֆրանսիացիների սրտերում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի