07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ ունեցանք. ՄԱԿ գլխավոր քարտուղար

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանի ապրիլյան իրադարձություններն անվանել է «ֆանտաստիկ օրինակ»: «Վերջերս մենք ունեցանք Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որին մասնակցել են երիտասարդները: Այս ֆանտաստիկ օրինակը թույլ է տալիս հուսալ, որ պատճառներ կան հավատալու՝ նոր սերունդն ընդունակ կլինի որոշումներ ընդունել ավելի լավ, քան իմ սերունդը»,- հայտնել է Գուտերեշը ֆեյսբուքյան տիրույթում հարցերի պատասխանելիս: Գուտերեշի խոսքով՝ […]

Նույնիսկ երկրում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների ընթացքում Հայաստանի պետական մեքենան աշխատեց գրեթե անխափան. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ այսօր հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ. Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ։ Այսօր մենք նշում ենք Հայաստանի անկախության […]

Վարչապետ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփը

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ […]

Համոզված եմ, որ քաղաքական այրերի մոտ կա բավարար կամք, որպեսզի մեր երկիրը դնենք զարգացման անբեկանելի ռելսերի վրա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ազգային ժողովի բակում: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, տիկնայք և պարոնայք, Այսօր մենք նշում ենք Հայոց խորհրդարանի կամ Հայոց խորհրդարանական ավանդույթի […]

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից:  Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հարգելի Նիկոլ Վովայի,   Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մեր […]

Մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր եւ մեր միջեւ. ԱԺ նախագահ

Ներկայացնում ենք  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան դեսպաններ, Հայաստանի խորհրդարանի ներկայիս եւ տարբեր տարիների սիրելի պատգամավորներ, թանկագին հյուրեր եւ ներկաներ, այս տարի մենք տոնում ենք հայոց […]

ԱԳՆ խոսնակը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն, ինչպես նաև՝ այսօր Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից սպանված հայ զինծառայողի սպանությանը: «Վերջին շրջանում Ադրբեջանը շարունակաբար գնդակոծում է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ թիրախավորելով և վնաս հասցնելով դրա երկայնքով գտնվող բնակավայրերին, քաղաքացիական հաստատություններին և խաղաղ բնակչությանը։ Այսօր ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհվել է ՀՀ […]

Քննարկվել են ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին և ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:  Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ազգային քրիստոնեական, ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությունը, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացումը:

Շնորհակալություն Տարոն Մարգարյանին. ազատվել է աշխատանքից

Արթուր Գևորգյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից։ Այս մասին վերջինս գրառում է կատարել ֆեյսբուքյան հանրագրում։ «Տեղեկացնեմ, որ իմ այս որոշումը ոչ թե այսրոպեական, այլ վաղուց հասունացած և կշռադատված որոշում է, որը հնարավոր դարձավ իրականացնել այսօր: Առիթից օգտվելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի