25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արմեն Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ Սենատում կազմակերպված ընդունելությանը

Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակել է ԱՄՆ Արեւելյան ափին կազմակերպված՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շարքը: […]

Ոչ միայն իրատեսական, այլ նաև լավատեսական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետութունում 2019-2021 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և հարկաբյուջետային շրջանակը: Մինչ քննարկումը սկսելը՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ արձանագրել հետևյալը. ըստ էության, Միջնաժամակետ […]

Նախագահը ստորագրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Դատական դեպարտամենտում ծառայության մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով […]

Ինչո՞ւ է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը ժամանում Երևան

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը, որը կկայանա հունիսի 27-ին Երևանում, Ադրբեջանից և Թուրքիայից կմասնակցեն բարձրաստիճան դիվանագետներ: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, Ադրբեջանն այդ հանդիպմանը կներկայացնի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը, իսկ Թուրքիան՝ ԱԳՆ բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմեր Գյուջուքը: Նախատեսվում է, որ Հայաստանն […]

Լուրջ գործով է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-25-ին Փարիզ կատարած այցի շրջանակում հանդիպել է ֆրանսիական երկու տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների, որոնց թվում՝ «Dassault systemes»-ի, «Channel»-ի, «Crédit Agricole» բանկի, «Aéroport de Paris»-ի, «Lactalis group»-ի, «CNIM»-ի, «Egis-Group»-ի, «Surys»-ի եւ այլ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպումներում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերափոխումների, նոր իշխանությունների […]

Հրազդանի քաղաքապետը հրաժարական է տվել

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն այսօր՝ հունիսի 25-ին, հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը: «Լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հրավիրել է ավագանու արտահերթ նիստ: Այն տեղի կունենա հուլիսի 2-ին»,- ասաց քաղաքապետարանի մամուլի քարտուղարը: Նշենք, որ Արամ Դանիեյանը Հրազդանի քաղաքապետ է 2002 թվականից:

Վարչապետ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:    Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նոր կառավարության ձևավորումից հետո սա Անվտանգության խորհրդի առաջին նիստն է և հավելել. «Գիտեք, որ ապրիլի 9-ից հետո Անվտանգության խորհրդի գործառույթներն ավելի են կոնկրետացվել և Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Այսօրվա […]

Ի՞նչ օրենքներ է ստորագրել Արցախի նախագահը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա ստորագրել է մասնավորապես, հետեւյալ օրենքները. «Առեւտրաարդյունաբերական պալատի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» «Պետական տուրքի մասին» ԼՂՀ  օրենքում փոփոխություն  կատարելու մասին» օրենքները։

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

  Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Պաշտպանության նախարարի այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից: Դավիթ Տոնոյանը տեղում ծանոթացել է կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին ու բուժհաստատությունների կարիքներին: Կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի բուժանձնակազմի հետ քննարկվել են երկու հաստատությունների համատեղ ու […]

Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նամակով դիմել է ԱՄՆ Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Թուլսի Հաբարդին, որտեղ իր անհանգստությունն է հայտնել այն տեղեկությունների կապակցությամբ, ըստ որոնց Ադրբեջանում ներկայացվելու են ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներ: «Այդ տեղեկությունները բազմաթիվ հարցեր եւ մտահոգություններ են առաջացնում, որը ես կցանկանայի ներկայացնել ձեզ: Իմ անհանգստությունը, մասնավորապես, այն է, թե որտեղից է Ադրբեջանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված