02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Բարեգործական համերգ Վիեննայում

Հունվարի 15-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհուրդը «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էին բարեգործական համերգ: Համերգին ներկա էին Կանանց խորհրդի գործադիր մարմնի ներկայացուցիչներ և խորհրդի անդամներ, ՄԱԿ-ի միջազգային գործակալությունների կին դիվանագետներ և դիվանագետների կանայք: Ողջունելով ներկաներին` ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանի տիկին Սուսաննա Նազարյանը բարձր գնահատեց ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի […]

Հուսով ենք ՝այդ ողբերգական իրադարձությունը չի անդրադառնա մեր երկրների բազմամյա բարեկամական հարաբերությունների վրա. Նիկոլայ Ռիժկովը՝ Հերմինե Նաղդալյանին

Հունվարի 12-ին , Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից ՝ Հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը ցավակցական հեռագիր է հղել Հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, որում մասնավորապես ասված է՝ ,,Հարգելի Հերմինե ՄիքայելիՌուսաստանի Դաշնության Դաշնային  ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից մեր […]

Լարվածությունը շփման գծում աճել է

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով կրկին նկատվել է լարվածության աճ: Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից։  Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 15-ին եւ լույս 16-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:  ՊԲ […]

Հանձնել է ՀՀ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների: Հանդիպմանը քննարկվել են հայ-չեխական միջպետական հարաբերությունների օրակարգին եւ տարբեր ոլորտներում ձեւավորված համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: […]

Օմբուդսմենը հորդորում է ոստիկանությանը. անդրադարձ Գյումրիի երեկվա դեպքերին

Երեկ՝ մինչև ուշ գիշեր, ես և իմ ներկայացուցիչներն այցերի, արագ արձագանքումների և այլ եղանակներով դիտարկել ենք Գյումրիում և Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքը, ինչպես նաև ոստիկանության բաժիններում իրավիճակը: Այսօր ես հարուցել եմ համապատասխան վարույթներ, որոնց արդյունքում կուսումնասիրվեն պատասխանատու պետական բոլոր մարմինների գործողությունները, և դրանց կտրվեն իրավական գնահատականներ: Մինչ այդ ներկայացնում եմ իմ նախնական գնահատականները, դիտարկումներն […]

Հայաստանում կշարունակվեն Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող բարեփոխումները. ԵՄ-ն հատկացրել է ևս 77.5 մլն եվրո

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի ներկայությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն ֆինանսավորման ութ համաձայնագրերի մեկնարկի արարողությունը: Աջակցության նոր փաթեթը՝ շուրջ  77.5 մլն եվրո (44 մլրդ դրամ), նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը և բարեփոխումներին: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, […]

Սերժ Սարգսյանը դիտել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, դիտել Անդրանիկ Մարգարյանին նվիրված 5-րդ հուշամրցաշարը: Հունվարի 8-16-ը անցկացվող հուշամրցաշարին մասնակցում են 5 տարիքային խմբով մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ:

Արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Հունվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրային: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների առկա մակարդակը՝ կարեւորելով Հայաստան-ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը: Զրուցակիցները կարևորեցին ՆԱՏՕ-Հայաստան քաղաքական երկխոսության շարունակումը, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությունը, ՀՀ զինված ուժերում բարեփոխումների […]

Նախագահն ընդունել է Ջեյմս Ապատուրային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են բնականոն, և երկուստեք առկա է ձևավորված քաղաքական արդյունավետ երկխոսությունն ու գործընկերության բոլոր բնագավառներում համագործակցությունը շարունակելու և խորացնելու ցանկություն: Հանդիպման սկզբում Ջեյմս Ապատուրայը երախտագիտություն է հայտնել Կոսովոյում և Աֆղանստանում […]

ՌԴ դեսպանը դիմել է հայ ժողովորդին

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն այսօր հանդես է եկել հայտարարությամբ. Այսօր Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի անդամների հուղարկավորությունը: Եվս մեկ անգամ ուզում եմ ցավակցել տուժածների հարազատներին: Որեւէ նորմալ մարդու գիտակցության մեջ չի տեղավորվում այս հանցավոր արարքը: Նման գազանությունները արդարացում չունեն: Նրանք ոչ ազգություն ունեն, ոչ էլ պետական պատկանելություն: Դեսպանատան բոլոր աշխատակիցները կիսում են եղբայրական հայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի