”Ժառանգությունը” հայտարարում է. զինվորի մահը ծանր կորուստ է
Բանակի օրվա կապակցությամբ պատիվ ունենք շնորհավորելու Զինված ուժերի սպայակազմին եւ ողջ զինվորականությանը՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղ ծառայություն եւ բազկի զորություն: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում արձանագրել մեր մտահոգությունները եւ պատրաստվել ազգովի հաղթահարելու նետված բոլոր մարտահրավերները: Վերջին շրջանում եւ, հատկապես, այս տարվա առաջին օրերին ԼՂՀ պետական սահմանի ողջ երկայնքով, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանում սանձարձակ հակառակորդը […]





































