Հուսով ենք ՝այդ ողբերգական իրադարձությունը չի անդրադառնա մեր երկրների բազմամյա բարեկամական հարաբերությունների վրա. Նիկոլայ Ռիժկովը՝ Հերմինե Նաղդալյանին
Հունվարի 12-ին , Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից ՝ Հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը ցավակցական հեռագիր է հղել Հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, որում մասնավորապես ասված է՝
,,Հարգելի Հերմինե Միքայելի
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ
համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից մեր խորին ցավակցությունն ենք
հայտնում Հայաստանի հանրապետության կառավարությանը, խորհրդարանին և ողջ հայ ժողովրդին ՝
հունվարի 12-ին, Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած սարսափելի ողբերգության
կապակցությամբ: Մեր կառավարությունը խստիվ դատապարտում է այդ նողկալի արարքը: Գոյություն
չունի որևէ դրդապատճառ, որը կարդարացներ անմեղ մարդկանց սպանությունը: Վստահ ենք, որ
մեղավորները կկրեն իրենց պատիժը օրենքի ողջ խստությամբ: Հուսով ենք , որ այդ ողբերգական
իրադարձությունը չի անդրադառնա մեր երկրների բազմամյա բարեկամական հարաբերությունների վրա:
ՌԴ Դաշնային խորհրդի անդամներ՝
Ն. Ի. Ռիժկով,
Ի.Կ. Չերնիշենկո
16.01.2015, Մոսկվա