Էդվարդ Նալբանդյանը կմեկնի
ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 2-ին կմեկնի Ժնեւ:
ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 2-ին կմեկնի Ժնեւ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 2-4-ը, օգտվելով իր հաշվին արձակուրդի իրավունքից, մեկնել է Բրյուսել: Ա. Աշոտյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը՝ մշակված ԵԺԿ անդամ երեք հայաստանյան կուսակցությունների՝ ՀՀԿ-ի ՕԵԿ-ի և «Ժառանգության» կողմից:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և ԼՂՀ դատախազությունների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ դիվանագետներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ դիվանագետներ, Շնորհավորում եմ ձեզ Դիվանագետի օրվա կապակցությամբ։ Դիվանագետի մասնագիտական օրը խորհրդանշում է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում հայոց Եռագույնի բարձրացումը, միջազգային հանրությանը լիիրավ անդամակցելու մեր ժողովրդի նվիրական երազանքի իրականացումը։ Անկախ պետականության գրեթե երկուսուկես տասնամյակների ընթացքում դուք՝ դիվանագետներդ, ձեր կարևոր […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հայ-իրաքյան հարաբերությունները վերջին շրջանում հաջողությամբ են զարգանում, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Վարչապետը կարևորել է «Իրաքյան ավիաուղիների»` դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթների կազմակերպման փաստը, ինչը նոր թափ կհաղորդի երկկողմ փոխգործակցության զարգացմանը, այդ […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները և ավելացրել, որ իր երկրի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ կապերի սերտացման ու ընդլայնման գործում: Զրուցակիցները քննարկել են Քուվեյթի վարչապետի հրավերով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ առաջիկայում Քուվեյթ կատարելիք […]
Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Նիժնի-Նովգորոդի նախկին նահանգապետ, Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ, հավատավոր դեմոկրատ եւ ինտերնացիոնալիստ Բորիս Նեմցովի դաժան սպանությունը եւ խորապես ցավակցում նրա հարազատներին ու ընկերներին։ Կոնգրեսը միաժամանակ վստահություն է հայտնում, որ պատկան մարմիններն ամեն ինչ կանեն ակնհայտորեն քաղաքական մոտիվներով կատարված այդ եղկելի ոճրագործությունը բացահայտելու եւ նրա պատասխանատուներին արդարադատության […]
Պաշտոնական այցով Հայաստանում է Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիին և նրա գլխավորած պատվիրակությունը, ովքեր Երևան էին ժամանել փետրվարի 26-ին առաջին անգամ կայացած Բաղդադ-Երևան-Էրբիլ ուղիղ չվերթով: Փետրվարի 27-ի առավոտյան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ պատվիրակությունը եղավ Ծիծեռնակաբերդի բարձունքում, ծաղիկներ դրեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և մեկ րոպե լռությամբ հարգեց 20-րդ […]
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 27-ին Արցախի պետական համալսարանում հանդիպում է ունեցել պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների հետ:Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորել է գիտակրթական գլխավոր հաստատության և բարձրագույն իշխանության ներկայացուցիչների պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը: Անդրադառնալով 1988 թվականի փետրվարյան իրադարձությունների պատմական նշանակությանը՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի անկախ պետականության՝ որպես արցախյան […]
ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում փետրվարի 27-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Զեկույցով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գլխավոր համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նա […]
























