29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2014 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Հաշվետու տարում ըստ ոլորտների իրականացված ծրագրերի ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՀՀ կառավարությանն առընթեր […]

Կառավարությունը ստեղծել է «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը: Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ հավանության համար նիստում քննարկման դնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, մեկ միասնական ակտի միջոցով վարչական մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև ծագող հարաբերությունների […]

ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Կատարի նորանշանակ դեսպանը

Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ հույս հայտնելով, որ պաշտոնավարման ժամանակաշրջանում նա ջանք չի խնայի Հայաստանի և Կատարի միջև համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ծոցի երկրների, այդ թվում` նաև Կատարի հետ հարաբերությունների զարգացումը: Ընդգծելով, որ Հայաստանի և արաբական մի շարք երկրների միջև ներկայիս արդյունավետ ու […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ: Ավանդական դարձած այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են 2014թ. խորհրդի և տարածքային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները, կուսակցության նախագահին զեկուցել դրանց արդյունքները, որից […]

Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս գրուպ» ընկերության ջերմոցային տնտեսություն, որի հիմնարկեքին մասնակցել է դեռևս 2013թ. տարեվերջին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրերին, ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին: Շրջայցի ընթացքում Նախագահին ներկայացրել են, որ 2005թ. հիմնադրված և 2011թ-ից ՀՀ […]

Մենք պետք է ոչ միայն հպարտանանք նրանով, այլեւ անհատապես ու միասին պատասխանատու լինենք. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ: «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Մայրենի լեզվի օրվա առթիվ: Այս տոնը մեզանում պաշտոնապես ընդամենը 10 տարվա պատմություն ունի, սակայն նրա մեջ մեր պատմության ժամանակներն ու տարաժամանակյա պատմությունն են, մեր հիշողության սահմաններն ու անսահմանափակ երեւակայությունը: Մեր լեզուն մեր ազգային հպարտությունն է ու անվտանգության երաշխիքը: […]

Հարկավոր է միասնաբար պայքարել թուրքական ժխտողականության դեմ. ԱԺ փոխնախագահը` կիպրացիներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 20-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Կիպրոսի Հանրապետության պատվիրակության հետ: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության, մասնավորապես պատգամավորական բարեկամության խմբերի դերը, ինչպես նաեւ փոխայցերի անհրաժեշտությունը երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն էլ ավելի առաջ մղելու գործում: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է որակել Հյուսիսային […]

Հարգանքի տուրք Վիեննան ազատագրած խորհրդային զինվորի հիշատակին

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վեհաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետություների պատվիրակությունների հետ փետրվարի 20-ին այցելել է նախ խորհրդային զինվորի հուշարձան, ապա Կենտրոնական գերեզմանոց, ուր ամփոփված են նաեւ Վիեննայի ազատագրման […]

Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 20-ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ: Ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում հանրապետական կուսակցության անդամ կանանց խնդրանքով ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը եւ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը մի շարք հարցերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի