01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վարչապետը կարևորել է ՏԻՄ-երի զարգացումը

 Մարտի 9-ին մեկնարկել է համայնքների ղեկավարների համար կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպվող դասընթացների՝ այս տարվա առաջին փուլը, որին մասնակցում են 30 համայնքապետեր՝ հանրապետության բոլոր շրջաններից: Վարչապետ Արայիկ Հարությունյանը, ողջունելով դասընթացների մասնակիցներին, կարևորել է վերապատրաստման այդ հնարավորությունը՝ համայնքապետերի որակավորման աստիճանի բարձրացման, գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրների համար ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Իր խոսքում վարչապետը […]

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գումարումների պատգամավոր Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գումարումների պատգամավոր Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ: Իր ողջ կյանքի ընթացքում Ալեքսան Կարապետյանը պետական շինարարության ու երկրի հասարակական-քաղաքական […]

Քաղաքապետը ամփոփել է

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ.-ի փետրվար ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:   Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները, քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշեն, երկրորդը՝ Արաբկիր, իսկ […]

ՀՀ արտգործնախարարը կայցելի Սլովենիա

Մարտի 9-10-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Սլովենիայի Հանրապետություն։ Այցի ընթացքում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Սլովենիայի օրենսդիր եւ գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

ԱԺ պատվիրակությունը մեկնել է Չեխիա

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հրավերով մարտի 8-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Չեխիա: Պատվիրակության կազմում են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: Խորհրդարանական պատվիրակությունը մարտի 9-ին կմասնակցի Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո անցկացվելիք «Հայոց ցեղասպանության […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Պետեր Պրիպուտենն իր փորձն ու մասնագիտական հմտություններն առավելագույնս կներդնի ի […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Իսրայելի նախագահին

Մարտի 5-ին աշխատանքային այցելությամբ Երուսաղեմ ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին նախագահական նստավայրում ընդունեց Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը։ Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Իսրայելի նախագահը, կարևորելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը, վստահություն հայտնեց, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ և հրեա ժողովուրդները շաղկապված են հազարամյակների բարեկամության ավանդույթներով, ինչը լավ հիմք է […]

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել պատանի երկրապահ կամավորականների երդման հանդիսավոր արարողությանը

Հանրապետության բոլոր մարզերը ներկայացնող պատանի երկրապահ կամավորականները մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Կ- Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող հրապարակում, հանդիսավորությամբ երդվել են բարձր պահել հայ երկրապահի պատիվը, անմնացորդ նվիրումով շարունակել պապերի ու հայրերի փառավոր գործը, իրենց կյանքը չխնայել հայրենիքի պաշտպանության համար։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը պատանի երկրապահների երդման կապակցությամբ հրապարակել […]

Գալուստ Սահակյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

ՀՀ պետական-քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ մարտի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն: ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել Սպարապետի շիրմին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել նրա հիշատակը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծաղիկներ է դրել նաեւ Հայոց ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված