01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նախագահը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հավանություն է տվել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ համաձայն ՀՀ Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի 4-րդ կետի: Հանրապետության Նախագահի որոշման համաձայն, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական […]

Մեկնարկում է Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը

Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն անցկացվելու է Հայաստանի Հանրապետությունում 2015թ.-ի մարտի 17-18-ը: Մինչ այդ` մարտի 16-ին, նախատեսված են Եվրանեսթի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի, էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստեր

Ռիգայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես /ֆոտո/

Լատվիայի Ազգային գրադարանում մարտի 13-ին բացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որի նմուշները տրամադրել է Հայոցցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտեւը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Իվան […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ գահակալության տարեդարձի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ գահակալության տարեդարձի կապակցությամբ: «Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո ծառայությունն ու հոգածությունն իրենց նպաստը կբերեն այս դժվարին օրերին ողջ աշխարհում խաղաղության, բարության և հանդուրժողականության հաստատմանը: Հայաստանը բարձր է գնահատում Սուրբ Աթոռի հետ տարբեր ոլորտներում առկա կառուցողական երկխոսությունն ու քրիստոնեական նույնակունք արժեհամակարգից սերող բազմաբովանդակ […]

ՀՀ ԱԺ պատվիրակությունն Արցախում է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 13-ին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) պատվիրակությանը` Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ: Ողջունելով ՀՀ ԱԺ գործընկերներին`  ԼՂՀ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում տարբեր ձևաչափերով հանդիպումները, ընդգծել Արցախի հարցում ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից միասնական դիրքորոշմամբ հանդես գալու պատրաստակամությունը: Անդրադառնալով Եվրամիության և միջազգային […]

ԱԳ նախարարն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

Մարտի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները և կարևորեց երկու երկրների խորհրդարանականների միջև ակտիվ համագործակցությունը, հաճախակի փոխայցելությունները՝ ընդգծելով, որ օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունն իր նպաստն է բերում միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջեմ Օզդեմիրը […]

Ես դեռ ունեմ մտահոգություններ. Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:  «Վստահ եմ՝ տեղյակ եք, որ ինձ ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ որոշում կայացնելու համար ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարների մեծ […]

«Քեզ հետ, Հայաստան». Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Տալլինում /ֆոտո/

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին այցելել է Էստոնիայի Հաափսալու քաղաք, հանդիպել տեղի մանկատան երեխաների հետ, նվերներ հանձնել երեխաներին: ԱԺ փոխնախագահին ուղեկցում էին Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Էստոնիայում հայկական համայնքի ղեկավար […]

Ամփոփվել են ռազմաբժշկական ծառայության գործունեության արդյունքները

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ռազմաբժշկական ծառայության 2014թ. ուսումնական տարվա գործունեության արդյունքները: Ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Ռազմական բժիշկների հայկական ասոցացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, հոսպիտալների և զորամասերի բուժծառայությունների պետեր, ռազմական բժիշկներ: Հաշվետու հավաքի […]

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչների հետ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Անուշ Սեդրակյանի և Հովհաննես Ղազարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված