20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԺ պատվիրակությունն Արցախում է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 13-ին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) պատվիրակությանը` Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ:

Ողջունելով ՀՀ ԱԺ գործընկերներին`  ԼՂՀ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում տարբեր ձևաչափերով հանդիպումները, ընդգծել Արցախի հարցում ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից միասնական դիրքորոշմամբ հանդես գալու պատրաստակամությունը:

Անդրադառնալով Եվրամիության և միջազգային այլ հարթակներում Լեռնային Ղարաբաղին առնչվող քննարկումներին` ՀՀ ԱԺ Հայաստան-ԵՄ ԽՀՀ պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը կարևորել է ՀՀ խորհրդարանականների կողմից Արցախի տեսակետը ճշգրիտ և հիմնավորված  ներկայացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, քննարկվել է միջխորհրդարանական համագործակցությանն ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել ԼՂՀ և ԵՄ միջև հարաբերությունների զարգացման, մասնավորապես, խորհրդարանական համագործակցության շրջանակներում գործնական ծրագրերի իրականացման հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։

Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Արցախ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը և ԼՂՀ դիրքորոշումը անաչառ և համակողմանի կերպով եվրոպական կառույցներում ներկայացնելու անհրաժեշտությունը:   

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ