Քննարկվել են հայ-էմիրաթյան տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Կառավարության ղեկավարը կարևորել է ԱՄԷ-ի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացումը՝ նշելով, որ դրա համար առկա է մեծ ներուժ: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել և աջակցել երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի իրականացմանը: […]