25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում Երևան ժամանած ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովի և Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովի գլխավորած պատվիրակության անդամները մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին: Այս մասին տեղեկացնում են  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և […]

Արցախի նախագահը ընդունել է Հրանտ Մարգարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը նոր դեսպաններ է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դիվանագիտական պաշտոններից ազատման և նոր նշանակումների մասին մի շարք հրամանագրեր է ստորագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Մասնավորապես, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան): […]

Ընտրվեց Արփինե Հովհաննիսյանը

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկօրյա այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև սանկտպետերբուրգյան իրավաբանական ֆորումին, որին ներկա է գտնվելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:     Մայիսի 17-ին տեղի է ունեցել ԱՊՀ  անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԱՊՀ […]

Գալուստ Սահակյանը շնորհավորել է

ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Թանգարանների հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա Դուք աշխատում եք հայրենագիտության ու արվեստի ինքնատիպ կրթամշակութային օջախներում, որտեղ համադրված են պատմությունն ու հիշողությունը, արվեստն ու արհեստը: Թանգարանները ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ գտածոյի, ցուցանմուշի, արվեստի գործի ու փաստաթղթային հավաքածուի միջոցով անցյալը մղում է մտածել ապագայի մասին, իսկ ներկան` բացահայտում երեկվա […]

Գերմանացի պատգամավորների հանդիպումները խորհրդարանում /ֆոտո/

Մայիսի 17-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատգամավորների պատվիրակությունը, որի կազմում են Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն եւ Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերն ու Հասան Բուրգուջօղլին, հանդիպումներ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում: Գերմանացի պատգամավորների հետ հանդիպել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Հայաստան, ինչպես եւ՝ վաղը ԼՂ այցելելու […]

Վաղ թե ուշ միջազգային հանրությունը ճանաչելու է Արցախը. Շարմազանովը՝ Բունդեսթագի պատգամավորին

Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի եւ Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերի ու Հասան Բուրգուջօղլուի հետ: Ողջունելով գերմանացի խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված հարաբերությունները, ինչպես նաեւ Գերմանիայի աջակցությունը մեր երկրին: Էդուարդ Շարմազանովն իր գոհունակությունն է հայտնել պատվիրակության՝ Արցախ կատարելիք առաջիկա այցի կապակցությամբ եւ […]

Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձ է հղել Սեմյոն Հախումյանի ընտանիքին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սեմյոն Հախումյանի մահվան մասին: Երկար տարիներ կրթական համակարգում աշխատած, ապա այն որպես ՀԽՍՀ լուսավորության, այնուհետեւ ՀՀ ժողկրթության նախարար ղեկավարած Սեմյոն Հախումյանն իսկապես լուսավոր մտավորական ու մանկավարժական գործի նվիրյալ էր, ով մինչեւ կյանքի վերջն էլ հավատարիմ մնաց իր գործին ու կոչմանը: Անկեղծորեն ցավակցում […]

Համանախագահների հայտարարությունը

ՎԻԵՆՆԱ, 16 Մայիսի 2016 թ. Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Մասնակիցները հաստատել են, որ չի […]

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հաղորդում են

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված