12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Ուրազաևն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ղազախական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը: Զրուցակիցները համակարծիք են […]

Նախագահն ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային: Հանդիպմանը ներկա են եղել նաև Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը և համաշխարհային այդ կառույցի անդամ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: ՀՀ Նախագահը և Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ջերմությամբ են հիշել շուրջ մեկ տարի առաջ Երևանում կայացած իրենց նախորդ հանդիպումը, որի ընթացքում բաց և անկեղծ […]

Նոր նշանակում

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Յուրի Հայրապետյանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջից: Նշենք, որ Յուրի Հայրապետյանը մինչ այս եղել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան:

Նախագահը ստորագրել է ԱԺ ընդունած ՀՀ օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Կառավարությունը հաստատել է «Արցախը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ եզրակացությունը, ոչ թե օրինագիծը. Գոհար Պողոսյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը, անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին պարզաբանում է. «Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների հարցումների՝ պարզաբանում եմ, որ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ԱԺ երկու պատգամավորի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է, որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի […]

Մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը զինծառայության ստաժում կհաշվարկվի կրկնակի չափով. ԼՂՀ ԱԺ

Այսօր մայիսի 5-ին  տեղի է ունեցել 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ԼՂՀ Ազգային ժողովը ընդունել է մի շարք որոշումներ եւ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծեր: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, կսահմանվեն տրանսպորտային […]

Սպայական կոչումներ են շնորհվել ժամկետային զինծառայողներին. ԼՂՀ ՊՆ

Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկել բազմաթիվ ժամկետային զինծառայողներ, ովքեր կարողացել են հաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավոր հրամանատարին, տվյալ հատվածում մեր ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ […]

Տպագրվել է ԼՂՀ ՄԻՊ-ի՝ միջազգային արձագանք ստացած զեկույցը

Տպագրվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին: Զեկույցը ներկայացվել և շարունակելու է ներկայացվել միջազգային կազմակերպություններին: Այն արդեն իսկ ստացել է միջազգային արձագանք և իրենից ներկայացնում է մարդու իրավունքների խախտումների բացահայտման տեսանկյունից հիմնավոր և […]

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները պարգևների են արժանացել

Մայիսի 3-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 2-ի կարգադրությամբ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկման եւ Ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին, իսկ թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանին՝ ԱԺ նախագահի հուշամեդալ: Էդուարդ Շարմազանովը պարգեւներ է հանձնել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի շարք […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Տաջիկստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Սատտորովը Հայաստանում իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում կներդնի ողջ կարողություններն ու փորձը՝ նպաստելու Հայաստանի և Տաջիկստանի միջև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի