08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում Երևան ժամանած ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովի և Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովի գլխավորած պատվիրակության անդամները մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:

Այս մասին տեղեկացնում են  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաղորդագրության համաձայն պատվիրակության անդամները Սանկտ Պետերբուրգի կառավարության անունից ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նահատակների հիշատակը:

Այնուհետ հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը:

Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովը և Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովը գրառում են կատարել թանգարանի պատվո հյուրերի հուշամատյանում։

Սանկտ Պետերբուրգի պատվիրակության անդամներն այնուհետ այցելել են մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջան և ծաղիկներ խոնարհել նաև պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ