12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էրդողանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել: ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, խորին ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նման այցերի պարբերականությունը, որոնք, Նախագահի համոզմամբ, դրական են անդրադառնում տարբեր ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման վրա: Նկատի առնելով, որ տիկին Բրինքի Հայաստան այցի օրակարգում է նաև Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» […]

Վարչապետը մտահոգված է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաք՝ հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղի հետևանքներին և պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Կառավարության ղեկավարին ուղեկցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Վարչապետն այցելել է Արթիկի՝ հեղեղից տուժած թաղամասեր, եղել […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նաիրուհի Ալավերդյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Նաիրուհի Ալավերդյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: «Դուք մեր ազգային երգարվեստի այն երախտավորներից եք, որի կենսագրությունը սերտորեն կապված է Արցախի հայության ինքնության դրսեւորման, մեր ժողովրդի հոգեւոր-մշակութային արժեքների պահպանման եւ տարածման հետ: Ձեր թավշաձայն երգը տարիներ շարունակ ջերմացնում է մեր հայրենակիցների սրտերն ու […]

Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի հետ այցելել է առաջնագիծ /ֆոտո/

Հանրապետության հարավային թևում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի […]

ԱԱԾ-ն տնօրենի նոր տեղակալ ունի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գարեգին Մխիթարյանն ազատվել է ԱԱԾ տնoրենի տեղակալ – հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Ստեփան Մելքոնյանը: Համապատասխան հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության […]

Նշանակալի է Էռնեկյանի ավանդը. Սերժ Սարգսյանն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին: Նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հանդիպման պատեհ առիթով եւս մեկ անգամ շնորհավորել նրան Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում մշտապես հպարտությամբ եւ […]

Սերժ Սարգսյանը ԱԱԾ տնօրենի նոր տեղեկալ է նշանակել

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2016թ. Հունիսի 22 Երևան […]

Քարաթափում՝ Դիլիջան-Իջևան ճանապարհին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին ` ժամը 19:30-ի սահմաններում, Դիլիջանից Իջևան տանող միջպետական ավտոճանապարհի 122-123-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: Մոտ 8 խմ ծավալի ժայռաբեկորն ընկել է ճանապարհի 1մ շառավղով երթևեկելի հատվածի և կողնակի վրա՝ չխոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը։ Իջևանի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինարարներն արդեն մաքրել են Ճանապարհի երթևեկելի հատվածի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի