12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը ցավակցել է Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սյամոզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով անմեղ երեխաներ են զոհվել: Հանրապետության Նախագահը ցավակցության և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ծնողներին և հարազատներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ` այդ ողբերգության արդյունքում տուժածներին:

Կառավարությունը մերժեց

Կառավարության այսօրվա՝ հունիսի 16-ի  նիստի ընթացքում  քննարկվեց պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի՝ օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորներն առաջարկում են ԱԱՀ-ից ազատել առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված` դեղերի հիմնական ցանկում ընդգրկված առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղերի ներմուծումը և իրացումը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ  վերոնշյալ առաջարկության ներկայացումը պայմանավորված է երկրի […]

«Օրինաց երկիր» խմբակցությունը կվերանվանվի «Հայկական վերածնունդ»

Այսօր `հունիսի 16-ին  կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց որոշում, ըստ որի  հավանություն տրվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին» հարցին: Ըստ նախագծի, կառավարությունը Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մար­գար­յանի եւ Մհեր Շահգելդյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­նու­թյան կար­գով ներ­­կայացրած «Ազ­գա­յինժողովիկանոնակարգ» Հա­յաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մա­­սին» Հայ­աստանի Հան­րապետության օրեն­քի նախագծի վե­րա­­­բեր­յալ սկզբունքային առարկություններ չունի: Օրենքում նախատեսվող […]

Նախագահը ստորագրել է ԱԺ կողմից ընդունված օրենքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 15-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:  

Հայաստանը Հունաստանում նոր դեսպան ունի

ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ դեսպան: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Ֆադեյ Չարչօղլյանին նշանակել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք)»: Նա մինչեւ այդ զբաղեցնում էր Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնը: ՀՀ նախագահի […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի ազգային տոնի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ: «Հայաստանը մեծապես կարևորում է հարաբերությունները Միացյալ Թագավորության […]

Ձեր ստեղծած գրականությունը համամարդկային է և մնայուն. ՀՀ նախագահը շնորհավորել է Փիթեր Բալաքյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և բեղմնավոր գրական գործունեություն: «Ձեր ստեղծագործությամբ կրկին ամերիկյան գրականություն բերելով Հայոց ցեղասպանության թեման՝ համաշխարհային հանրությանը մեկ անգամ ևս հիշեցրիք մեր ժողովրդի ողբերգության և վերածննդի մասին: Բարձր բարոյականություն և կախարդիչ հմայք ունեցող Ձեր գործերը սիրվել […]

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Տ.Պետրոսյանի անվան շախմատի տուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ հետևել ս.թ. հունիսի 4-ին մեկնարկած Եվրոպայի շախմատի վետերանների 16-րդ առաջնության 7-րդ տուրի հանդիպումներին: Հայաստանում Եվրոպայի առաջնությունն անցկացվում է երկու տարիքային խմբերում՝ 50-ից մինչև 65 տարեկանների և 65 տարեկաններ ու բարձր: Մրցաշարն ընթանում է շվեյցարական մրցակարգով և տևելու է ինը օր: Այս տարի մրցաշարին մասնակցում […]

Մեր արժեհամակարգը եվրոպական արժեհամակարգի բաղկացուցիչ մաս է. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել խորհրդի հերթական հավաքն անցկացնելու նպատակով: Հանրապետության նախագահը ողջունել է Եվրոպայում երիտասարդական կազմակերպությունների համագործակցության մեծ հարթակ հանդիսացող կառույցի անդամներին եւ հույս հայտնել, որ հարյուրից ավելի ազգային երիտասարդական խորհուրդների եւ միջազգային երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցող կառույցի երեւանյան հավաքը կլինի արդյունավետ, երիտասարդները նաեւ […]

Սերժ Սարգսյանը Ռուսաստանի դեսպանատուն է գնացել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան բոլոր աշխատակիցներին, տոնի առթիվ մաղթել բարօրություն եւ բարգավաճում Ռուսաստանի ամբողջ ժողովրդին: Հանրապետության նախագահը դիտել է դեսպանության աշխատակիցների կողմից տոնի կապակցությամբ պատրաստված հատուկ մշակութային ծրագիրը: Նախագահը տոնի առթիվ նաեւ շնորհավորական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի