25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ այցի շրջանակներում Հանրապետության նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն […]

Վերականգնվել է Սարի թաղը սպասարկող հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի Մ.Խորենացու փողոցում վերականգնվել է տրանսպորտի բնականոն երթևեկը: Ըստ այդմ, Սարի թաղը սպասարկող հ.հ. 9 և 21 ավտոբուսային, ինչպես նաև նշված փողոցով անցնող հ. 14 միկրոավտոբուսային երթուղիները ներկայումս գործում են իրենց հաստատված (սահմանված) ուղեգծերով։  

Արցախում ականի պայթյունից զինծառայող է զոհվել

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 31 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն։ Օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել երգչուհի Արաքս Մանսուրյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ: «Անուրանալի է Ձեր վաստակը հայ ազգային երգարվեստի զարգացման գործում: Ձեր հիասքանչ ձայնով եւ անզուգական կատարումներով Դուք կերտել եք օպերային անմոռաց կերպարներ եւ արժանիորեն նվաճել համազգային ճանաչում եւ սեր: Այսօր էլ, ապրելով եւ ստեղծագործելով հայրենիքից հեռու, բարձր եք պահում հայ երգարվեստի համբավը՝ համերգային […]

Կատարված դեպքերի վրաբերյալ նյութերը ՄԻՊ-ն ուղարկել է Գլխավոր դատախազություն

Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ին և 30-ին տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքում քաղաքացիների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից գործադրած բռնության, նրանց կողմից հատուկ միջոցների կիրառման, դրանց հետևանքով հավաքների մասնակիցներին, ինչպես նաև Սարի թաղի բնակիչներին պատճառված վնասների վերաբերյալ հաղորդումներն ու նյութերը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական հետապնդման հարուցման […]

ԱՆ-ն՝ ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված անձանց վիճակի մասին

ՊՊԾ գնդի տարածքից երեկ երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքով զինված խմբի երեք անդամ։ Համապատասխան բուժում ստանալուց հետո նրանք տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Երեկ նույն կենտրոն է ընդունվել հրազենային վնասվածքով մեկ ոստիկան, ով բուժում է ստանում բաժանմունքում։ Հավելենք, որ հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ […]

Կառավարության սրտացավ քայլը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ գործադիրը որոշեց անապահով ընտանիքների համար փոխհատուցել 2016 թվականի օգոստոսի մեկից 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը: Կառավարության ընդունած որոշմամբ՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար նախատեսվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 1000 դրամի չափով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ դրանով հնարավորինս […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Նախագահ Յոախիմ Գաուկին

  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին՝ Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:   «Բարեկամ գերմանացի ժողովրդին պատուհասած այս ողբերգությունը ևս մեկ անգամ ընդգծեց միջազգային համախմբվածության կարևորությունը՝ արմատախիլ անելու ծայրահեղականության բոլոր դրսևորումները: Վշտի և կորստյան այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի