Վրաստանի պատմության մեջ ներկայում հայ-վրացական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են. Կվիրիկաշվիլի
Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում Բարեկամության կամրջի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան, որի գործածումն էլ ավելի կամրապնդի տրանսպորտային համագործակցությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, նշվել է Երեւանում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման ժամանակ: Կառավարությունից հայտնում են, որ վրաստանի վարչապետը, անդրադառնալով բնական աղետների պատճառով Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրներին, նշել է, […]





































