25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մայր Աթոռից տեղեկացնում են

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Արմեն Ասատրյանի` «Թիֆլիսի հայկական Մողնու Սուրբ Գևորգ և Սուրբ Նշան եկեղեցիները (պատմություն և տարեգրություն)» վերտառությամբ ուսումնասիրությունը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։ «Թիֆլիսի հայկական եկեղեցիները» շարքի հերթական այս գիրքը մի ամփոփ աշխատություն […]

ՊՊԾ գնդում վիրավորված ոստիկանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը  ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված ոստիկանի առողջության մասին։ «Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում ծանր վնասվածք ստացած՝ նույն գնդի հերթապահ, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. միացված է արհեստական շնչառության սարք, սրտանոթային […]

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Օգոստոսի 4-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1986 թ. ծնված Նվեր Ք.-ին, որը մայիսի 26-ից ՌԴ Ամուրի երկրամասի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի «Բ» կետի մեղադրանքով:

ՊՊԾ գնդի գործով կա 44 մեղադրյալ, 42 անձ կալանավորված է, տուժող է ճանաչվել 19-ը. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային  ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ 2016 թվականի օգոստոսի 2-ին հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Ներկայումս նախաքննությունն իրականացվում է 48 քննիչներից բաղկացած քննչական […]

ԱԱԾ-ն Երևանում բնակչի տանը մեծ քանակությամբ ռազմամթերք է հայտնաբերել․2 անձ ձերբակալվել է

Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Մասնավորապես, առգրավվել և փորձաքննության են ուղարկվել շուրջ 6000 հատ փամփուշտ, 15 […]

Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը

Оգոստոսի 4-ին ժամը 18:38-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր հուլիսի 10-ից «Ղազախ- Սագուրամո» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը։

Կադրային փոփոխություններ ոստիկանությունում

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ օգոստոսի 5-ին հրամաններ է ստորագրել, որով կադրային նշանակումներ է կատարել: Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ազատվելով ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից: Արմեն Գասպարյանը նշանակվել […]

Զինված խմբի անդամներ Արմեն Լամբարյանին և Սեդրակ Նազարյանին խոշտանգելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը ենթարկվել են խոշտանգման։ Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ խոչընդոտվում է Ա․ Լամբարյանի փաստաբանի մուտքը նրա մոտ և որ փաստաբանը չի կարողանում ներգրավվել քրեական վարույթին։ Ա.Լամբարյանին և Ս.Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ են […]

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի