04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Կադրային փոփոխություններ ոստիկանությունում

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ օգոստոսի 5-ին հրամաններ է ստորագրել, որով կադրային նշանակումներ է կատարել:

Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ազատվելով ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից:

Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ, ազատվելով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:

Գարիկ Ղուկասյանը նշանակվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնից:

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից:

Հրաչ Խոստեղյանը նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից:

Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ