11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք շատ բաների ենք հասել, այդ թվում՝ Համագործակցության մեխանիզմների շնորհիվ. Սերժ Սարգսյանի ելույթը

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ. Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, Հարգելի՛ գործընկերներ, Նախքան ելույթին անցնելը, կցանկանայի ցավակցություն հայտնել Ուզբեկստանի վարչապետ, Նախագահի պաշտոնակատար պարոն Շավկատ Միրոմոնովի Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ: Նրա հիշատակը միշտ կմնա մեր սրտերում: Ընդունելով Համագործակցության նախագահությունը՝ Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը նշում էր, որ Ղրղզստանի նախագահությունը […]

Սերժ Սարգսյանը մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

Բիշկեկում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահում է հյուրընկալող երկրի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Խորհրդի նեղ, ապա դրան հաջորդող ընդլայնված կազմով նիստերում պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակներում կքննարկեն քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության ապահովման ոլորտներում Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցությանը, նոր մարտահրավերներին […]

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ-ի առաջին կուրսեցիների երդման արարողությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին մասնակցել է բուհի տարբեր ֆակուլտետների առաջին կուրսերի ուսանողների երդման արարողությանը, որն ավանդաբար տեղի է ունենում Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում: Շնորհավորելով առաջին կուրսեցիներին եւ բարձր գնահատելով նրանց ընտրած մասնագիտությունը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հատկանշական է համարել արարողությունը […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-20-ն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական խմբի կազմում կիրականացնի ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունների մոնիտորինգ: Նախատեսվում է Էդուարդ Շարմազանովի հանդիպումը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի, ինչպես նաեւ Լենինգրադի մարզի ղեկավարության հետ: ՀՀ […]

Նախագահը ստորագրել է Կ.Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ո ր ո շ ու մ     ե մ. Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ:

«Հայաստանի Հանրապետության առողջապահությունը՝ 25 տարեկան». պարգևատրվեցին անվանի բժիշկներ (ֆոտո)

Սեպտեմբերի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության առողջապահությունը՝ 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառումը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը հնչեցրեց ՀՀ նախագահի ուղերձը, որում մասնավորապես ասված է. «Քառորդ դար առաջ մենք իրականացրինք մեր դարավոր երազանքը`ընտրելով անկախության ուղին: Այդ դժվարին ուղին […]

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ուրուգվահայ համայնքային կառույցների հետ

Աշխատանքային այցով Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 8-ին այցելել է Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակ եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհել: Նույն օրը հայ խորհրդարանականներն այցելել են Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու առաջնորդարան, հանդիպել […]

Հասարակական խորհրդի նիստում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում պատրաստված օրենքների նախագծերը

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում պատրաստված օրենքների նախագծերի  քննարկմանը: Արփինե Հովհաննիսյանը ողջունել է ներկաներին և ընդգծել նոր ձևավորված հասարակական խորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերի կարևորությունը: Նրա խոսքով՝ նիստի նպատակը մեկն է՝ նախքան  օրենսդրական նախաձեռնությունները Կառավարություն […]

Քննարկվել են զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման ուղիները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 9-ին անցկացվել է նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների և զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված սեմինար-քննարկում: Սեմինար-քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է գերատեսչական շահագրգիռ կառույցների, իրավապահ մարմինների, գիտական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականների հերթական այցը մեր երկիր և ընդգծել, որ Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով ու ջերմ բարեկամությամբ, որին զգալիորեն նպաստում է միջխորհրդարանական սերտ փոխգործակցությունը: «Ի դեմս պարոն լը Ռուի, ցանկանում եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի