15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայաստանի Հանրապետության առողջապահությունը՝ 25 տարեկան». պարգևատրվեցին անվանի բժիշկներ (ֆոտո)

Սեպտեմբերի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության առողջապահությունը՝ 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառումը։

Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը հնչեցրեց ՀՀ նախագահի ուղերձը, որում մասնավորապես ասված է. «Քառորդ դար առաջ մենք իրականացրինք մեր դարավոր երազանքը`ընտրելով անկախության ուղին: Այդ դժվարին ուղին առողջապահության համակարգի աշխատողները պատվով անցան: Երկրաշարժ, պատերազմ նրանց հաջորդող տարիները լուրջ փորձություն էին բոլորիս համար, առանձնահատուկ մարտահրավերներ հատկապես մեր բժիշկների և առողջապահության ողջ համակարգի համար»:

Արարողությանը ներկա էին առողջապահական համակարգի ղեկավարներ, բուժաշխատողներ։ Ֆիլմի միջոցով ներկայացվեց անկախ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացումը, ձեռքբերումները։

Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, ԼՂՀ առողջապահության նախարարությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց. «Մենք ուզում ենք մեծարել մեր անվանի բժիկներին, մեր պարտքն ենք համարում ուժերի ներածի չափով նպաստել առողջապահական համակարգի զարգացմանը։ Հենց այդ կարևորությունը գիտակցելով՝ համագործակցություն են սահմանել Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը։ Մեր երկու կառույցների որդեգրած քաղաքականությունն է՝ նոր սերնդի բժիշկներին ներգրավել առողջապահական գործընթացներում՝ թե՜ մասնագիտական, թե՜ կազակերպչական առումներով։ Այս միջոցառումն էլ այդ համագործակցության պտուղներից է։ 25 տարիների ընթացքում շատ բան է արվել առողջապահության համակարգում։ Հանրապետական կուսակցությունը բոլոր ժամանակներում էլ իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել բոլոր այդ ծրագրերում»:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ Դերենիկ Դումանյանը, շնորհավորելով ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ, նշեց. «Այս 25 տարիների ընթացքում մեծ բան է կատարվել, բայց դեռ շատ անելիքներ կան, այդ թվում նաև այնպիսիք, որ մեր ազգաբնակչությունը միանշանակ բավարարված լինի բժշկական օգնության որակից, մատչելիությունից և հասանելությունից»:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ  Արա Մինասյանը ոլորտում դրական առաջընթաց է տեսնում. «Անշուշտ, դրական առաջընթաց կա վերջին տարիներին: Մենք նաև կադրերի վերապատրաստում ենք իրականացրել, ինչի շնորհիվ ունենք լավ վերապատրաստված կադրեր տարբեր ոլորտներում»:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ  Արա Բաբլոյանի հավաստմամբ՝ ՀՀ առողջապահության համակարգը լուրջ ճանապարհ է անցել, հաղթահարել մի շարք դժվարություններ, սակայն հայ մարդուն տրված հատուկ ներուժի և հմտության շնորհիվ կարողացել է դիմակայել և ուղղելով մեջքը՝ առաջ շարժվել:

Համակարգի մի շարք նվիրյալներ արժանացան պարգևների՝ ՀՀ ԱԺ-ի, վարչապետի հուշամեդալներ և շնորհակալագրեր:

Պարգևների արժանացան բժիշկ, սրտաբան,պրոֆեսոր (ԱՄՆ) Արամ Չոբանյանը, գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հասարակական գործիչ (Ռուսաստան) Լեոնիդ Ռոշալը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վիրաբույժ Հովհանես Սարուխանյանը,  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկական վիրաբույժ, ՀՀ Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և այլ անվանի բժիշկներ: ՀՀ առողջապահության  համակարգում ներդրման համար պարգևատրվեցին նաև «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն», ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Հայաստան Արցախ հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:unnamed (27) unnamed (28) unnamed (29) unnamed (30) unnamed (31) unnamed (32) unnamed (33)

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ