24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ստեղծվելու է ՀՀ- Շվեյցարիա օդային ուղիղ կապ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերին: Վարչապետը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբե­րությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնորոշել՝  բարձր մակարդակի կայուն հարաբերություններ: «Մենք կարևորում ենք Շվեյցարիայի հետ համագործակցությունը և հետաքրքրված ենք բոլոր բնագավառներում դրա հետագա զարգացմամբ», – […]

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հերոշիմայի քաղաքապետի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, փետրվարի 1-ին ընդունել է Հերոշիմայի (Ճապոնիա) քաղաքապետ Կաձումի Մացուին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Հերոշիմա այցելելու համար եւ […]

Երկու շաբաթ ժամանակ տվեց

Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և ՀՀ մարզպետերին հանձնարարել  է   50 տոկոս և ավելի պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերով (բաժնեմասով) ընկերությունների տնօրեններին, որտեղ տվյալ մարմինը իրականացնում է պետական բաժնետոմսերի կառավարումը, երկշաբաթյա ժամկետում կազմել 2017 թվականի գործարար ծրագրերը, որոնք, բացի ընկերության գործունեությանը վերաբերող նկարագրական մասից, պարտադիր կարգով պետք է ներառեն եռամսյակային կտրվածքով հետևյալ բաժինները. Ընկերության եկամուտները՝ […]

Վարչապետը կարևորել է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերել է գործարարության զարգացման և  խրախուսմանն ուղղված քայլերին: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար մեծ կարևորություն ունի պետական մարմինների կողմից բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված նպաստավոր […]

Ծնողները բողոքում են. վարչապետը հանձնարարեց

«Առկա է որակյալ կրթական համակարգի խնդիրը»,-Կառավարության այսօր՝ փետրվարի 2-ին հրավիրված նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը ընդգծեց, որ կա ուսուցիչների վերապատրաստման խնդիր, ինչպես նաև դասագրքերի որակի և ծրագրային խնդիրներ, որոնց մասին բազմիցս բարձրաձայնում են ծնողները: Վարչապետը Կրթության և գիտության նախարարին հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում Կրթության ազգային ինստիտուտին հանձնարարել մշակելու ծրագիր, […]

Արարատի նոր մարզպետ նշանակվեց

Կառավարուտության այսօրվա նիստի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարդաց որոշում Արարատի նոր մարզպետ նշանակելու մասին: Արարատի մարզպետ նշանակվեց Արամայիս Գրիգորյանը: Հիշեցնենք, որ այսօրվա նիստում Արարատի մարզպետի պաշտոնից  սեփական դիմումի համաձայն ազատվեց Ռուբիկ Աբրահամյանը:

«Բոլորիս խնդիրը մեկն է՝ ապահովել անվտանգ սնունդ»

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին կից հասարակական խորհրդի ընտրված անդամների հետ փետրվարի 1-ին կայացած հանդիպման ընթացքում Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է խորհրդի ստեղծման նպատակը՝ շեշտելով սննդամթերքի անվտանգության խնդիրների լուծման և կարգավորման հարցերում հանրության լայն ներկայացվածության անհրաժեշտությունը։ «Առաջարկում եմ համատեղ քննարկել ոլորտի առաջնահերթություններն ու խնդիրները. դրանց լուծման հարցում ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը՝ […]

Քննարկվել է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրը

Փետրվարի 1-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը  նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական  աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Քննարկման հիմքում Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրն էր: Ներկայացված նախագծով սահմանվում են շուրջ երեք տասնյակ միջոցառումներ , որոնք […]

Սոցիալապես անապահով ընտանիքներն այսօրվանից ստանում են հունվարի նպաստը. նախարար

«Փետրվարի 1-ից սկսվել են սոցիալապես անապահով ընտանիքների՝ հունվարի համար նախատեսված նպաստի վճարումները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարի խոսքով, ամեն տարի հունվարի նպաստը տրվում է փետրվարի 1-ին կամ հունվարի վերջին, որը պայմանավորված է նրանով, որ առաջին աշխատանքային օրը եղել է հունվարի 9-ը եւ դրանով պայմանավորված եւ տվյալ ամսվա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի