29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Քննարկվել են էներգախնայողության հետ կապված հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է լիբանանյան Ցեդրուս Էնթերփրայզիզ հոլդինգի մասը կազմող ամերիկյան Ցանցային էներգետիկ ծառայությունների կորպորացիայի (NES) խորհրդի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Գեյթ Մադիի հետ: Միջազգային շուկայում գործունեություն իրականացնող ընկերությունն էներգախնայողության գործընթացներում համարվում է համաշխարհային առաջատար: Ներկայացնելով միջազգային տարբեր կառույցների հետ ձևավորված համագործակցության ուղղություններն ու ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ էներգախնայողության բարելավման […]

Կառավարությունը գումար հատկացրեց ընտրությունները տեսանկարահանմամբ հսկելու համար

Ընտրական գործընթացներն ավելի թափանցիկ դարձնելու համար կառավարությունը պահուստային ֆոնդից կծախսի 293,679.0 հազար դրամ: Որոշման նախագիծը ՝ այսօր փետրվարի 9-ին կառավարության նիստին ներկայացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Հարությունյանի փոխանցմամբ` հատկացված գումարից 84,615.0 հազար դրամը կհատկացվի վարչական սարքավորումներ ձեռք բերելուն, իսկ 209,064.0 հազար դրամը`տեսահսկման համակարգերի ձեռքբերման համար առաջացած հարկային պարտա­վո­րությունների մարման համար:  

Արջի ծառայություն է լինելու.վարչապետը խիստ զգուշացրեց

Այսօր Կառավարության նիստի օրակարգային հարցերին և հանձնարարականներին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ.«Մամուլում կան հրապարակումներ, որ գերատեսչությունների ղեկավարները և մարզային կառույցի ղեկավարները իրենց ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ և բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման ծառայությունները արջի ծառայություն են լինելու՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են […]

««Նորավանք»-ին նոր շունչ պետք է տանք».վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (ԳԿՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է հիմնադրամի գործունեության 2016թ. ամփոփ հաշվետվությունը: «Նորավանք»-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը նշել է, որ 2016 թ. պետական և մասնավոր հատվածի գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվել են տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներ. պատրաստվել են տեղեկատվական […]

Ամփոփվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության 2016 թ. գործունեության հաշվետվությունները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը: 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, նշել է, որ 2016 թվականի ընթացքում նախարարությունը […]

Բակո Սահակյանը բավարար է գնահատել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին հանդիպել է ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ՝ գերատեսչության ղեկավար Կոմիտաս Կարապետյանի գլխավորությամբ: Քննարկվել են 2016 թվականին կառույցի կողմից կատարված աշխատանքներին և 2017 թվականի անելիքներին առնչվող հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել կառույցի և մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ: Նախագահ Սահակյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել գերատեսչության 2016 թվականի […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագենի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին: Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Շվեդիայի հետ բազմակողմ եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ համապարփակ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Խորհրդարանի ղեկավարն գոհունակությամբ արձանագրել է, որ երկկողմ հարաբերությունները նոր թափ են ստանում, վերջին շրջանում ակտիվացել են […]

Թաիլանդի Թագավորության նորանշանակ դեսպանը՝ Բաղրամյան 26-ում

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիանգսակ Քիթիչայսերին (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Ընդգծելով, որ պատմականորեն ձևավորված հայ-թաիլանդական բարեկամական ամուր հարաբերությունների վրա հիմնված կապերը Հայաստանի անկախացումից հետո շարունակում են զարգանալ նույն ոգով, Նախագահը, այդուհանդերձ, անհրաժեշտ […]

Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությունը, որն աշխատանքային այցով Հայաստանում է, փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության […]

Արտեմ Ասատրյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  փետրվարի  7-ին նախարարության աշխատակազմին է ներկայացրել  նորանշանակ նախարարի տեղակալ  Աշոտ Մարգարյանին: Նախարարը շնորհավորել է Աշոտ Մարգարյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ, բեղմնավոր գործունեություն և  հաջողություններ համատեղ աշխատանքում: «Վստահ եմ, որ  Աշոտ Մարգարյանը, չնայած իր երիտասարդ  տարիքին, իր ունեցած փորձառությամբ, գիտելիքներով շատ օգտակար կլինի  նախարարության առջև դրված խնդիրների լուծման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի