13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետը կարևորել է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերել է գործարարության զարգացման և  խրախուսմանն ուղղված քայլերին: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար մեծ կարևորություն ունի պետական մարմինների կողմից բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծումը և այնպիսի միջոցառումների ձեռնարկումը, որոնք կապահովեն գործարար միջավայրի անխոչընդոտ զարգացումը:

«Այս առումով, շատ կարևոր է նաև ՀՀ կառավարության կողմից ՀՀ քրեական օրենսգրքում՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմի հստակեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը»,-նշել է Կարեն Կարապետյանը: Հաշվի առնելով գործարարության զարգացման և խրախուսմանն ուղղված քայլերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ կառավարության ղեկավարը առաջարկել է  ՀՀ իրավապահ մարմիններին հանցավորության դեմ պայքարում իրենց իրավասության շրջանակում հայեցողական լիազորություններն իրականացնելիս հնարավորինս խուսափել միջամտելու տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը, իսկ վերջիններիս նկատմամբ բիզնեսը խարխլող կամ այլ կերպ վատթարացնող հարկադրական միջոցներ ձեռնարկել միմիայն ծայրահեղ դեպքերում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ