Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել
Նախագահ Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջիին՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահ Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջիին՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունվարի 25-ին ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) փոխնախագահ, Կովկասի, Միջին Ասիայի, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի հարցերով տարածաշրջանային տնօրեն Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը: Հանդիպման նպատակն էր քննարկել «Վանաձորի կոշտ կենցաղային աղբի կառավարման» ծրագիրը: Տիկին Վիտտը գոհունակությամբ է […]
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 23-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵվրոպայիԽորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, հանձնակատարի հետ քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նորօրենքի իրականացման մեխանիզմները: Հանձնակատարը կարեւորել է նոր օրենքում առկա դրույթները, որոնք առնչվումեն քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը: Քննարկվել […]
Հունվարի 24-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է Հայաստանի հանքշահագործվող տարածքների հարակից համայնքներում հողի և խմելու ջրի աղտոտվածության խնդիրների առնչությամբ հերթական քննարկումը, որը վարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանի /ՀԱՀ/ «Հակոբեան» բնապահպանական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ներկիայացուցիչները, բնապահպանության և առողջապահության նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները: Քննարկվել են ՀԱՀ […]
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի «Գորկի» կեցավայրում ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: ՌԴ և ՀՀ վարչապետերի միջև տեղի է ունեցել առանձնազրույց, որին հաջորդել է Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված […]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովի հետ։ Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում երկու երկրների փոխգործակցության, ինչպես նաև կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունների հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը՝ Նիկոլայ […]
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին զուգահեռ շրջանավարտները ստացել են նաև ՀՀ դատախազության ստորոբաժանումներում դատախազի պաշտոնին նշանակման հրամանները: Շնորհավորելով արդեն նորանշանակ դատախազներին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդգծել է դատախազի աշխատանքի կարևորությունը, նշելով որ երիտասարդ կադրերից ակնկալվում է ակտիվ ու նախաձեռնողական գործունեություն՝ ի նպաստ դատախազության համակարգի աշխատանքի […]
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 24-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը դրական է գնահատել վերջին տարիներին Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումը: Նա հույս է հայտնել, որ Ճապոնիայի դեսպանության գործունեությունը Հայաստանում իր հերթին կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահը, անդրադառնալով խորհրդարանական կապերի […]
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ։ «Ես անչափ ուրախ եմ, որ մեր երկու երկրների վարչապետերի հանդիպման նախաշեմին կա մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխակելու նման հնարավարություն, այդ թվում՝ «Антиконтрафакт-2016 համաժողովի անցկացման ժամանակ Ձեզ հետ քննարկած խնդիրների վերաբերյալ։ Շնորհակալ եմ թե´ բարձր մակարդակով կազմակերպված […]
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ լիագումար նիստում վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հունվարի 25-ից, եւ ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, վերընտրվելուց հետո կշարունակի պաշտոնավարել մինչեւ հաջորդ նստաշրջան: ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում այս տարի ընտրվել են՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Անգլիայի, […]
























