29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Բոլորիս խնդիրը մեկն է՝ ապահովել անվտանգ սնունդ»

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին կից հասարակական խորհրդի ընտրված անդամների հետ փետրվարի 1-ին կայացած հանդիպման ընթացքում Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է խորհրդի ստեղծման նպատակը՝ շեշտելով սննդամթերքի անվտանգության խնդիրների լուծման և կարգավորման հարցերում հանրության լայն ներկայացվածության անհրաժեշտությունը։ «Առաջարկում եմ համատեղ քննարկել ոլորտի առաջնահերթություններն ու խնդիրները. դրանց լուծման հարցում ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը՝ թե մասնագիտական, թե սպառողներին իրազեկման հարցերում»,- ասել է ոլորտի ղեկավարը:

Բանախոսը համառոտ ներկայացրել է 2016 թվականի ընթացքում Ծառայության կողմից մսամթերքի, կաթնամթերքի, հաց-հացամթերքի արտադրության ոլորտում, ինչպես նաև իրացման ցանցերում իրականացված պետական վերահսկողության արդյունքները՝ շեշտելով, որ Ծառայությունը որդեգրել է իրեն վերապահված վերահսկողության գործառույթի իրականացման այնպիսի մոտեցումներ, որոնցում նախապատվությունը տրվում է ոչ թե կոպիտ վարչարարությանը, այլ համակարգային խնդիրները գտնելու-շտկելու և խորհրդատվությունների համակարգ ներդնելու սկզբունքներին։

ՍԱՊԾ ղեկավարն առանձնացրել է այն կարևորագույն խնդիրները, որոնց լուծման առավել ընդունելի և արդյունավետ ճանապարհները գտնելու հարցում հանրության աջակցությունն առաջնային է: Մասնավորապես, որպես այդպիսիք նշել է 2017 թվականից մեկնարկող` մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցումը, արտադրություններում «Վտանգների վերլուծություն և հսկման կրիտիկական կետեր (ՎՎՀԿԿ-HACCP) համակարգի ներդրումը, սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի ապահովման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև կառավարության ծրագրով նախանշված՝ սննդամթերքի անվտանգության ապահովման հիմնական ուղղություններն ու անելիքները:

Հասարակական խորհրդի անդամները ևս ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները սննդամթերքի անվտանգության ոլորտում: Մասնավորապես՝ բարձրացվել են կաթնամթերքի, մսամթերքի արտադրության, նմուշառման և փորձաքննության ներկայացնելու, կենդանիների բակային մորթի կազմակերպման, սահմանային կետերում բուսասանիտարական նմուշառման ու դրա համար տեխնիկական հագեցվածության, ահազանգերի դեպքում հետադարձ կապի ապահովման հետ կապված և այլ խնդիրներ:

Հանդիպման ընթացքում հստակեցվել են հետագա համատեղ աշխատանքի ուղղությունները, այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու են համագործակցության ընթացքում, հասարակական խորհրդի առաջին նիստի անցկացման ձևաչափն ու ժամկետները: Բարձրացրած բոլոր հարցերը ձևակերպելու և հետագա  գործողություններում (օրակարգերում) հաշվի առնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հանդիպման ընթացքում երկուստեք՝ խորհրդի անդամների ու Ծառայության կողմից, կարևորվել է հասարակական խորհրդի շրջանակներում թիմային աշխատանքը՝ որպես արդյունավետ համագործակցության նախապայման:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ